«Իրականում այս քննարկումը հրաշալի կլիներ, եթե այն տեղի ունենար Ընտրական օրենսգրքի ընտրությունների անցկացումից ոչ 42 օր առաջ»,-այս մասին այսօր ԱԺ նիստում ԸՕ հերթական քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովին՝ Հովհաննիսյանն ասաց․«Վենետիկի հանձնաժողովը բանաձև չի հաստատել, խնդրում եմ մտեք կայք և նայեք։ Վենետիկի հանձնաժողովում Հահաստանի հարցի վերաբերյալ ընդամենը եղել է կարծիքների փոխանակություն։ Այնտեղ նշված է՝ ներկայացվեց փոփոխությունները, հանձնաժողովը տեղեկացվեց։ Հետևաբար հիշենք Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հաստատում, Վենետիկի Հանձնաժողովը զեկույց է ներկայացնում, եթե հետազոտություն է արել․ սա այդ դեպքը չի»։
Աժ փոխնախագահը հավելեց․ «Էս ափալ-թափալ ըտրությունների բացասական հետևանքը ընդամենը մեկ շաբաթ հետո կլսեք, հետո չասեք չէին զգուշացրել»։