Սերժ Սարգսյանի ժամանակը մոտենում է․․․Ինչպես արդեն հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր, այնուհետ ազատ արձակվել՝ գրավի դիմաց․․․ Նման որոշում էր կայացրել դատավոր Վաչե Մարգարյանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը․․․ Մինչ այդ դատարանը շուրջ 7 ժամ քննում էր Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը, որին մասնակցում էր նաև ինքը Քոչարյանը․․․ Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով երեկ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար,որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը․․․ Դեռևս 2014թ․-ին իր հարցազրույցներից մեկում, Նիկոլ Փաշինյանն ասել էր․ -Մարտի 1-ի կազմակերպիչներն ու հրաման տվողները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, և եթե սկսեն բացահայտել այդ գործը, նրանք որպես գլխավոր մեղադրյալներ պետք է գնան դատարան․․․ Ռոբերտ Քոչարյանը որպես մեղադրյալ գնաց դատարան, թեպետ այժմ գտնվում է հարաբերական ազատության մեջ․․․ Առավել ուշագրավ է դառնում հատկապես Սերժ Սարգսյանի հետագա ճակատագիրը․․․ Կհաջողվի արդյոք Փաշինյանին՝ ՀՀ երրորդ նախագահին ուղարկել երկրորդի հետևից, պարզ կդառնա առաջիկայում․․․ Սակայն, այն որ ՀՀ 3-րդ նախագահի՝ օրենքի առաջ պատասխան տալու ժամանակը եկել է․ դա աներկբա է․․․ Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով։ Այս երկու անուններն իսկ արդեն բավական է՝ հասկանաու համար, որ ներկա իշխանությունները լուրջ են տրամադրված և իրենց ոչինչ չի կարող խանգարել․․․

 

newstime.am

loading...