Ձեզ ենք ներկայացնում սոլյանկայի իդեալական բաղադրատոմս:
Սա իսկապես յուրահատուկ բաղադրատոմս է,որից օգտվում են անգամ ամենալավ ռեստորանների խոհարարները!
Բաղադրատոմս/3 լ,/
- 300-500 գ. մսային տեսականի/5 տեսակ/
- 400 գ. տավարի միս
- 200 գ. թթու վարունգ
- 150 գ. սոխ
- 3 ճ.գ. թթու դրած կապար
- 5 ճ.գ. տոմատ
- 3 հատ դափնու տերև
- ձիթապտուղ, սև պղպեղ, կանաչի, լիմոն
- բուսական յուղ
Պատրաստման եղանակ
- Խաշել միսը և կտրատել:
- Երշիկը,խոզապուխտը,նրբերշիկը շերտերով կտրատել:
- Սոխը կլոր կտրատել,իսկ թթու վարունգը`քառակուսի:
- Միսը խաշել,ավելացնել սոխ,վարունգ,կրկին խաշել,եռացնել 10 րոպե:
- Ավելացնել ձիթապտուղ,դաձնու տերև, թթու դրած կապար.տոմատ, և կրկին եռացնել:
- Մատուցել լիմոնի և թթվասերի հետ,վրան լցնել կանաչի:
Բարի ախորժակ!
Նյութը հրապարակման պատրաստեց` Haytimes.ru -ն
loading...