Բաղադրիչներ
- հավի կրծքամիս — 100 գ
- գազար — 100գ
- տաքդեղ — 100 գ
- սխտոր — 1 պճեղ
- բուսայուղ — 2 ճ/գ
- թթվասեր — 2 ճ/գ
- աղ — ըստ ճաշակի
- պղպեղ սև — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի մսով աղցանի պատրաստման համար անհրաժեշտ գազարը և տաքդեղը կտրատում ենք ձողիկներով:
Մանրացնում ենք հավի կրծքամիսը և տապակում բուսայուղով պատված թավայում մինչև եփվելը և թեթևակի կարմրելը:
Խառնում ենք տապակված հավի կրծքամիսը կտրատված բանջարեղենների հետ, վրան ճզմում սխտորը, համեմում աղ և պղպեղով: Ստացված զանգվածը լավ խառնում ենք թթվասերով:
Գազարով և հավի մսով աղցան, որի պատաստումը Ձեզնից կխլի ընդամենը 20 րոպե: Կարելի է համեմել ինչպես մայոնեզով, այնպես էլ թթվասերով
loading...