Երկաթգծի կայարանի ղեկավարությունը կայարանի ուղևորներին և այցելուներին խնդրել է ողորմություն չտալ դրամարկղերի մոտ մուրացկանություն անող կնոջը, քանի որ նա գումարի կարիք չունի։

Դեպքը տեղի  ունեցել Չինաստանում.Ինչպես հաղորդում է South China Morning Post–ը՝ իրականում «մուրացիկը» շատ լավ ապահովված ընտանիքից է։ Նրա որդու խոսքերով՝ 79 –ամյա կինը մի քանի հաշիվ ունի բանկում։ Բացի այդ, նրա ընտանիքը գործարան ունի և հինգ հարկանի տուն։ Ինքը՝ կինը, հայտարարում է, որ փորձում է գումար կուտակել դայակի համար, որը նրան կարող է հետագայում պետք գալ։ «Ես ընդամենն ուզում եմ քաղաքային հեռախոսաքարտեր վաճառել, սակայն նրանք ինձ թույլ չեն տալիս»,– հայտարարում է նա։ Նրա որդու խոսքերով՝ նա իրեն էլ է ասել, որ կայարանում քարտեր է վաճառում, սակայն կայարանի աշխատակիցները նրան պատմել են, թե կայարանում իրականում ինչով է զբաղվում մայրը։

loading...