Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Այս կարևոր հանդիպումից շատ բաներ, թերևս, հանրության համար գաղտնի ու չբացահայտված կմնան․․․

Սակայն հանդիպումից որոշ դրվագներ արդեն իսկ հայտնի են դարձել։ Այն, որ Փաշինյանն ավելի քան ինքնավստահ էր զգում Պուտինի մոտ, դա անզեն աչքով էլ երևում էր․․․

Հանդիպումից հետո ուշագրավ վիճակ է եղել ՌԴ նախագահ Պուտինի մոտ և վերջինս ուշագրավ խոսք է ասել Փաշինյանի մասին․․․

Ըստ շրջանառվող լուրերի՝ Պուտինը՝ խոսելով Փաշինյանի մասին իր տպավորություններից, ասել է․ — «Ախ այդ Փաշինյանը․․․ Նա եկավ անսպասելի և իրար խառնեց բոլոր պլանները։ Կարևորը, որ մենք ընդունել ենք նրան և հույս ունենք, որ մեզ ապագայում կառուցողաան համագործակցություն է սպասվում․․․»

.info24.am

loading...