Գյալմառոբն ասել է, թե Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստությունների համար հիմքեր ունի:
Ամբողջությամբ հասկանում եմ.
1. Հայաստանում պետական պաշտոնյային բարեւելու համար զուգարանում կամ այլուր այլեւս ոչ մեկին ծեծելով չեն սպանելու,
2. Հայաստանում անշարժ գույքի բիզնեսով միլիոնատեր կամ միլիարդատեր դառնալու համար այլեւս երբեք մարդկանց ծեծելով չեն վտարելու պապական տներից,
3. Հայաստանում այլեւս երբեք բանակ չեն բերելու ցուցարաների վրա,
4. Հայաստանում խաղաղ քնած ցուցարար ծեծելու եւ հետո գնդակահարելու հրաման տվող պետական պաշտոնյաներ այլեւս երբեք չեն լինելու,
5. Հայաստանում սահմանադրության եւ ընտրական գործընթացի կեղծիքներով այլեւս երբեք իշխանություն չեն դառնալու,
6. Հայաստանում այլեւս երբեք հեռուստատեսություններ եթերազրկել չեն կարողանալու այն բանի համար, որ խմբագրական քաղաքականությունը անունդունելի է պետական պաշտոնյայի համար
7. Հայաստանում քաղաքական բանտարկյալներ այլեւս երբեք չեն լինելու,
8. Հայաստանում պետական պաշտոնյաների ձագերի համար ծակ շալվարից մինչեւ միլիոնատեր դառնալու այլեւս երբեք ճանապարհ չի լինելու,
9. Հայաստանում այլեւս երբեք ԱԺ եւ կառավարություն չեն գնդակահարելու
10. Հայաստանի ունեցվածքը այլեւս երբեք չեն նվիրելու պետական պաշտոնյայի վզին դրած օկուպանտներին:
Մարդ կա՞, որ չի հասկացել գյալմառոբի անհանգստության պատճառները:
Ադոլֆիկն էլ էր անհանգիստ, չէր քնում գիշերները, մինչեւ Եվան ծիծ չէր տալիս չէր քնում … (որոշ աղբյուրներ ասում են, որ այլ բաներ էլ էր անում, բայց քանի էրեխեքը քնած չեն, չեմ գրելու):