Այս թխվածքը կդառնա ձեր սիրելին. պատրաստման եղանակը շատ հեշտ է
Բաղադրիչներ՝
- 2 բաժակ ալյուր,
- 1,5 բաժակ շաքարավազ,
- 4 ճաշի գդալ թթվասեր,
- 4 ձու,
- 400 գրամ կանթաշոռ,
- 100 գրամ կարագ,
- 1 թեյի գդալ սոդա,
- մեկ պտղունց աղ,
- ըստ ցանկության՝ ընկույզ, չամիչ և այլն։
Ահա թե ինչպես կարելի է այն պատրաստել։
Հարեք ձուն շաքարի հետ։ Զանգվածը պետք է բաց գույն ստանա, իսկ շաքարը ամբողջովին պետք է հալվի։
Ավելացրեք ձվերին թթվասեր, կաթնաշոռ և հալեցրած կարագը, սոդա և աղը։
Բոլորը լավ խառնեք, իսկ հետո հարեք այն բլենդերով՝ մինչև միատարր զանգված ստանալը։
Ավելացրեք ալյուր և նորից լավ խառնեք։
Լցրեք խմորը ֆորմայի մեջ, պատեք խոհանոցային թղթով, դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը, թխելով 30 րոպե։
Թխելուց հետո թողեք թխվածքը սառի սկզվից ֆորմայի մեջ, իսկ հետո սրբիչի վրա։
loading...