Հարգելի պարոն Փաշինյա՛֨ն. Նախ ուզում եմ Ձեզ եւ մեզ բոլորիս շնորհավորել հեղափոխության հերթական հաղթանակած քայլի՝ Ազգային ժողովը իրավունքի ուժով լուծարելու կապակցությամբ։ Սա մեկ անգամ եւ ապացուցեց, որ ժողովրդի իշխանությունն այլեւս իրողություն է նոր Հայաստանում։ Հարգարժան պարոն Փաշինյա՛ն, վերջին ժամանակներս շատ է արծարծվել ցմահ դատապարտյալների թեման։ Չեմ ուզում կրկին Ձեզ ծանրաբեռնել այդ հարցով՝պարզապես ուզում եմ ապավինել Ձեր եւ նախագահ Արմեն Սարգսյանի ներմանը։ Ինչպես նախատեսված է օրենքով, ներման խնդրագիրս ամիսներ առաջ ուղարկել եմ։ Պարոն Փաշինյա՛ն, իմ դատավճռում էլ է հաստատված այն հանգամանքը որ ես ոչ մեկի կյանքը չեմ խլել։ Պարզապես ռեժիմի զոհերն ենք ու գրչի մի հարվածով դարձրին ցմահ։ Պարոն Փաշինյան, Մեծ հույսս, հավատս, ակնկալիքս, որ 24-ամյա ընդմիջումից հետո հնարավորություն կունենամ դեկտեմբերի 9-ին քվեարկելու հանուն նոր Հայաստանի խորհրդարանի համար։ Այն Հայաստանի խորհրդարանի համար, որն օրենքներ պիտի մշակի եւ ընդունի մեր բոլորի երեխաների ու թոռների համար։ Շնորհակալ եմ Ձեզ, որ հնարավորթյուն տվեցիք ցմահներիս՝ լավատես լինել ու սրտի թրթիռով սպասել մեր վաղաժամկետ ազատմանը կամ ներմանը։ Կոնկրետ ես շնորհակալ եմ նաեւ այն պատգամավորներին, հասարակական գործիչներին, լրատվամիջոցների ղեկավարներին, լրագրողներին, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ ձայնը տեղ հասցրին։ Հարգելի պարոն Փաշինյան, հույս ունեմ, որ վերջին անգամ եմ Ձեզ դիմում կալանավայրից ու շուտով կարժանանամ, թե մեր իշխանությունների եւ թե հասարակության ներմանը։ Բարին ընդ Ձեզ։ Հարգանքներով ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան «Արմավիր» ՔԿՀ