Գիտնականները բազմիցս հայտարարել են, որ քնի պակասը ծանր հիվանդությունների և վաղաժամ մահվան կարող է բերել։

Մարդիկ պետք է օրական ոչ պակաս, քան 7-8 ժամ քնեն։

Սակայն վերջին հետազոտությունները պարզել են, որ 8 ժամը գերազանցող քունը պակաս վտանգավոր չէ և նույնպես մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ սրտի հիվանդությունների և կաթվածների հավանականությունն այդ դեպքում աճում է 47%-ով։

Քնեք այնքան, որ ձեզ հանգստացած զգաք ու պատրաստ աշխատանքային նորանոր սխրագործությունների: Եվ ամենակարևորը՝ քնելուց առաջ մոռացեք բոլոր տհաճ բաներն ու խնդիրները, փորձեք ազատվել տխուր մտքերից: Թող ձեր ուղեղն ու մարմինը հանգստանան զով ու մութ սենյակում` հարմարավետ անկողնու մեջ:

  • 0-3 ամսական – ամենաքիչը 14-17 ժամ
  • 4-11 ամսական – ամենաքիչը 12-15 ժամ
  • 1-2 տարեկան – 11-14 ժամ
  • 3-5 տարեկան – 10-13 ժամ
  • 6-13 տարեկան – 9-11 ժամ
  • 14-17 տարեկան – 8-10 ժամ
  • 18-25 տարեկան – 7-9 ժամ
  • 26-64 տարեկան – 7-9 ժամ
  • 67+ տարեկան – 7-8 ժամ

 
loading...