Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դրական են, երբ կյանքում շարժում, դրայվ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն կա: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը Խոյերին օգնում է կենտրոնանալ մարմնի շարժման վրա: Ապա գործողության են անցնում էնդորֆինները, և Խոյերն իրենց ավելի լավ են զգում: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը Խոյերին օգնում է ազատվել լարվածությունից, ավելի լավ քնել, ակտիվ լինել:

Երկվորյակներ: Երկվորյակներին բնորոշ չէ հոռետեսությունը, նրանք գերադասում են լավատես լինել բողոքելու փոխարեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկացած վատ իրավիճակ փորձում են գնահատել այն տեսանկյունից, թե ինչ կարող են քաղել դրանից: Երբ դա չի աշխատում, Երկվորյակները կենտրոնանում են նրա վրա, թե ինչ կարող են անել իրավիճակը փոխելու համար: Եթե այդ ծրագիրը ևս ձախողվում է, նրանք պարզապես ապագային են նայում հույսով և սպասումով:

Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դրական վերաբերմունք ունեն կյանքի նկատմամբ, կարողանում են շնորհակալ լինել ամենի համար, ինչ ունեն: Դա նրանց հնարավորություն է տալիս վերաիմաստավորելու ցանկացած իրավիճակ, կենտրոնանալու դրա լուծման վրա: Առյուծները հաճախ են զբաղվում կամավորական աշխատանքով կամ բարեգործությամբ, ինչն նրանց օգնում է գնահատել կյանքը և էնտուզիազմով նայել ապագային:

Աղեղնավոր: Երբ Աղեղնավորի հետ վատ բան է պատահում, նա երկու բան է անում՝ կենտրոնանում է որևէ դրական բանի վրա և իրավիճակում հումոր փնտրում: Ուրիշների աչքերում դա կարող է ծիծաղելի թվալ, բայց ծիծաղն Աղեղնավորին օգնում է ազատվել սթրեսից և լարվածությունից: Աղեղնավորը միշտ ապագայի ծրագրեր ունի, չի վախենում փոփոխություններից, փորձում է ամեն ինչում միայն լավը տեսնել: Վաղն արևը կրկին կծագի, ինչը նշանակում է, որ օրը լավը կլինի. մոտավորապես այդպես է մտածում Աղեղնավորը:

Կշեռք: Կշեռքներն իրենց չեն ստիպում լավատեսորեն վերաբերվել շրջապատող աշխարհին: Նրանք գիտեն, որ հարկավոր է աստիճանաբար սովորել այդպես վերաբերվել ամեն բանի, այն պատճառով չեն շտապում, կենտրոնանում են դանդաղ փոփոխությունների վրա: Քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները փորձում են օբյեկտիվ լինել, նրանք մտածում են, թե ինչպես մեկ այլ մարդ կարձագանքեր նման իրավիճակին: Կշեռքները գիտեն, որ ոչ ոք չի կարող մշտապես երջանիկ լինել, այդ պատճառով էլ ձգտում են լավատեսորեն ընկալել իրականությունը և առաջ շարժվել:

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն ցանկանում հայտնվել բացասականի հորձանուտում, քանի որ մեծ դժվարությամբ են դուրս գալիս դրանից: Այդ պատճառով էլ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենտրոնանում են միայն դրականի վրա: Երբ որևէ վատ բան է պատահում, նրանք կենտրոնանում են իրենց գործողությունների և որոշումների վրա: Սիրում են ստեղծագործական մոտեցում ցուցաբերել խնդիրներին, արտասովոր տարբերակ են մտածում, նույնիսկ երբ խնդիրը ցավոտ է կամ դժվար, կարողանում են գտնել դրա լուծումը: Ձգտում են նվազագույնս անհանգստանալ որևէ բանի մասին, ժամանակ չունեն հոռետեսության, նեգատիվի համար:

loading...