Ըստ գիտնականների հաշվարկների՝ 50 կգ եփած կաղամբը չունի արժեքավոր նյութերի այն քանակը, ինչ 300 գ թարմ քամած հյութը:

Կաղամբի հյութը մարդու օրգանիզմի կողմից յուրացվում է հաշված րոպեների ընթացքում՝ սնուցելով օրգանիզմի համար այնքան անհրաժեշտ օգտակար նյութերով, որոնք են՝ 

կալցիումը, նատրիումը, քլորը, կալիումը, ֆտորը, ֆոսֆորը, մագնեզիումը, երկաթը, սիլիցիումը, մանգանը, ծծումբը, ազոտը, յոդը և թթվածինը: Այս ամենը դուք կստանաք՝ խմելով ընդամենը մեկ բաժակ կաղամբի հյութ, որը մեր օրերում շատ հեշտ է ստանալ բլենդերի կամ հյութաքամիչի միջոցով:


Ինչպես նշվեց, կաղամբը C վիտամինի հարուստ աղբյուր է, իսկ երբ դրան գազարի հյութ ավելացնեք, ստանաք չտեսնված բուժիչ ըմպելիք, որը հանդիսանում է օրգանիզմում նեխիչ երևույթները կանխող միջոց և շատ հաճելի համ ունի:Կաղամբի հյութը մեծ քանակությամբ հակախոցային U վիտամին է պարունակում, որն օգնում է բուժել ցածր թթվայնությամբ գաստրիտն ու խոցային կոլիտները, իսկ քլորի, ծծումբի, յոդի համադրությունը նպաստում է ստամոքսի և աղիքների լորձաթաղանթի մաքրմանը:

loading...