Կաթնաշոռային համեղ փքաբլիթներ, որոնք պատրաստվում են արագ:
Բաղադրիչներ`
250 գրամ կաթնաշոռ, 2 ձու, 6 ճաշի գդալ շաքար, 200 գրամ ցորենի ալյուր, ¼ թեյի գդալ սոդա, տապակման համար արևածաղկի ձեթ։
Պատրաստման եղանակը՝
Խառնում ենք ձուն+փխրեցուցիչ+ալյուր։ Հունցում ենք խմոր։ Գրտնակում ենք հաստ գունդ այդ խմորից և շրջանաձև կտրատում ենք։ Կաթսայի մեջ լցնում ենք ոչ մեծ քանակությամբ ձեթ և տաքացնում։ Լցնում ենք ձեթի մեջ շրջանաձև խմորը և տապակում մինչև ոսկեգույն կեղև առաջանա բոլոր կողմերից։ Շաղ ենք տալիս վրան շոկոլադ կամ շաքարի փոշի։ Բարի ախորժակ։
loading...