Բլիթները պատրաստվում են շատ արագ և հեշտ, ստացվում են ոսկեգույն կամրաթուշիկ բլիթներ
Բաղադրիչներ
1 բաժակ ալյուր
2 ձու
4 ճաշի գդալ թթվասեր
3-4 ճաշի գդալ շաքարավազ
1 թ. գդալ սոդա
1,2 թ. գդալ քացախ
Խորը տարայի մեջ հարել ձվերը շաքարավազի հետ, աղով, թթվասերով: Սոդան մարել քացախով և ավելացնել զանգվածին: Աստիճանաբար փոքր բաժիններով ավելացնել ալյուրը և լավ խառնել: Ստացվում է փափուկ, նուրբ խմոր: Խմորը բացել 8-10 սմ հաստությամբ և կտրատել կամ ձևավոր կաղապարների կամ բաժակների օգնությամբ, կամ ուղղակի քառակուսիներ և եռանկյուններ կտրատել:
Խորը կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը և կտրատված խմորները տապակել երկու կողմից: Դնել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելցուկ բուսայուղը ներծծվի: Շարել մատուցվող ափսեի վրա և վրան շաքարի փոշի ցանել:
Նյութը հրապարակման պատրաստեց ` Goodinfo-ն