Ծերությունը անխուսափելիորեն թակում է բոլորի դուռը: Բայց կարելի է նրան չհանձնվել և ծերության դրսևորումները հետաձգել որոշակի ժամանակով, եթե ճիշտ ժամանակին ընդունվեն ճիշտ դեղահաբեր:
Բժշկությունը առանձացնում է ընդամենը 3 պրեպարատ, որոնք օգնում են վայելել կյանքը հասուն տարիքում և դանդաղեցնել ծերության գործընթացը:
Ասպիրին
Ասպիրինը հրաշալի պրեպարատ է: Այն կանխում է թրոմբների առաջացումը անոթներում, պաշտպանում է ինֆարկտից և ինսուլտից, կանխում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացումը և նվազեցնում է այդ հիվանդությունից մահացության թիվը: Սրտաբանները խորհուրդ են տալիս ընդունել Ասպիրին կարդիո պրեպարատը:
Զարկերակային ճնշումը իջեցնող պրեպարատներ
Այս պրեպարատներից են Կապտոպրիլը, Ինդապրիլը, Լիզինոպրիլը, էնալապրիլը: Տարիքի հետ արյունատար անոթները դառնում են ավելի փխրուն, ի հայտ է գալիս ինսուլտի առաջացման ռիսկ: Այս պրեպարատները անոթները դարձնում են էլաստիկ և կարգավորում են զարկերակային ճնշումը: Սակայն այս պատրաստուկները պետք է ընունել միայն բժշկի նշանակմամբ:
Ստատիններ
Սրանք լյարդում խոլեստերինի սինթեզը նվազեցնող պրեպարատներ են: Այս պրեպարատները պետք է ընդունել, եթե մարդը մտնում է ռիսկային խմբի մեջ՝ հասուն տարիք, վատ ժառանգականություն, արական սեռ, ավելորդ քաշ, բարձր զարկերակային ճնշում, շաքարային դիաբետ:
Շատ մարդիկ են ըդնունում այս պրեպարատները 50 տարեկանից հետո և շնորհակալ են գիտությանը՝ դրանք ստեղծելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց ` Goodinfo-ն