Իշխանական կուլիսներում լուրջ պաշտոնակռիվ է սկսվել: Իշխանափոխությունից հետո հեղափոխականներն իրենց՝ ոտքով քայլելու և ճանապարհներ փակել-բացելու վարձն են ուզում: ՀԺ-ն տեղեկացնում է, որ քայլարշավին և մյուս ակցիաներին մասնակցած, բայց անպաշտոն մնացածները տարբեր կերպ մեսիջներ են ուղղել վարչապետին՝ գործազրուկ լինելու հանգամանքի մասին տեղեկացնելու համար:

Ոմանք, օրինակ, ակտիվ են եղել ֆեյսբուքում և հաճախակի գրառումներ են կատարել, որ գործազրուկ են, օդով սնվել չի լինի, մի մասն էլ «մարդ է մեջ գցել»՝ լուրը Նիկոլ Փաշինյանին հասցնելու համար: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր»

կուսակցության ժողովում անդրադարձել է պաշտոնի ակնկալիք ունեցողներին և հայտարարել. «Եթե գործի համար եք իմ կողքով քայլել, ավելի լավ է հետ քայլեք Գյումրի»:

Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԵԼՔ խմբակցության ղեկավար, ՔՊԿ վարչության անդամ Լենա Նազարյանը:

loading...