Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Բոցեր Զվարթնոց օդանավակայանում։

Պատրաստտվում ենք անցնել մետաղորսիչով. հանում եմ գոտի, բաճկոն, մետաղական իրեր, համակարգիչ, և այլն։ Առջևս տարեց կին է, ում վերնահագուստը արդեն խնդրել էին հանել ու բարեհամբյուր մի հայուհի շարունակում էր բացատել կարգը.


—մայրիկ ջան, մետաղական իրեր ունե՞ք։
—ոչ։
—հանեք նաև ժակետը։

Տիկինը կարկամեց, կարմրեց, շուրջբոլորը նայեց ու առաջին հերթին ինձ, որ կողքն էի։

—Հանե՞մ։
—Այո, — հաստատեց աշխատակցուհին։
—Ախր տակը բան չկա….
—Ինչպե՞ թե չկա…

—Աղջիկ ջան, հագս էս մի շորն եք թողել…
—Ես տեսնում եմ որ ժակետի տակից սվիտր էլ կա…
—Աղջիկ ջան, էդ ամբողջը մի կտոր է, որ դա էլ հանեմ…..

Ու այդտեղ էլ չեմ կարողանում ինձ զսպել, փլվում եմ, իրենք էլ հետը։ 

Շորերը հագնելիս ու իրերը հավաքելիս մայրիկը խոստովանում է, որ առաջին անգամ է թռչում։ Մի պահ բաժանվում ենք։

Դյութի ֆրիի դրամարկղում վճարում եմ կատարում։ Մայրիկը նորից մոտենում է.

—Տղա ջան, հիմա ուր եմ գնալու։
—Իսկ ու՞ր եք թռչում մայրիկ։
—Վիեննա։

—Միասին ենք թռչելու, չանհանգստանաս, -հանգստացնում եմ։
—Հա՜ բալա ջան, կօգնե՞ս։
—Ոչ միայն կօգնեմ, այլ թույլ չեմ տա շորերդ հանեն։

Մի լավ ծիծաղեցինք բոլորով։

 
loading...