Բաղադրիչներ
- 500 գ շերտավոր խմոր
- 300 գ սունկ
- 700 գ կարտոֆիլ
- 6 հավի ոտիկ
- 2 միջին չափի սոխ
- 50 մլ կաթ
- 30 գ կարագ
- Աղ, պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրարտել, սունկը լվանալ, և մանրացնել: Սոխը տապակել բուսայուղով մինչև ոսկեգունի, այնուհետև ավելացնել սունկը և տապակել մինչև ողջ հեղուկը գոլորշիանա: Տապակած սունկն ու կարտոֆիլի պյուրեն միացել:Կարտոֆիլի կեղևը մաքրել, եփել և պյուրե պատրաստել, ավելացնելով կաթ և կարագ:
Հավի ոտիկները համեմել աղով և պղպեղով, այնուհետև տապակել բուսայուղով 10-15 րոպե, մինչև ոսեկգույն կեղև առաջանա:
Շերտավոր խմորը բացել գրտնակով, և կտրատել 15 Х15 սմ չափի քառակուսիների:
Յուրաքանչյուր քառակուսու վրա լցնել 2 ճաշի գդալ պյուրե, և վրայից դնել հավի ոտիկը ոսկորը դեպի վեր: Խմորի եզրերը բարձրացնել և հավաքել ու ամրացնել խմորից կտրած բարակ շերտով կամ թելով, սակայն շատ չձգել:
Տապակի վրա յուղաթուղթ փռել և զգուշությամբ տեղադրել խմորի պարկերը: Ոսկորները փակել փայլաթիթեղով, որպեսզի չայրվեն:
Եփել 180 աստիճանում 20-30 րոպե:
Պատրաստ լինելուց հետո ոսկորների վրայից հեռացնել փայլաթիթեղը և թելը:
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց` Goodinfo-ն