Չափազանց կարևոր է, թե ինչպես եք սկսում ձեր օրը։ Առավոտյան տաք կիտրոնի հյութ խմելը վերջին ժամանակներում դարձել է «շաբլոն»։ Սակայն, դա դեռ չի հաղորդում կիտրոնի բոլոր օգտակար հատկությունները։ Օգտագործելով տաք կիտրոնի ջուր՝ դուք թույլ չեք տալիս կիտրոնի փափուկ մասին և կեղևին հաղորդել իր ամբողջ օգտակար հատկությունները։ Այս իսկ պատճառով մենք առաջարկում ենք այն օգտագործել ամբողջովին։ Ձեզ անհրաժեշտ է՝ 6 կիտրոն, ջուր, մեղր
Պատրաստումը՝ Կտրեք 6 կիտրոնները և լցրեք վրան ջուր։
Եռացրեք ջուրը 3 րոպեի ընթացքում։ Թողեք կաթսայի մեջ, որպեսզի այն սառչի 10-15 րոպե։ Հեռացրեք կիտրոնը և փափուկ մասը ջրից։ Խմեք տաք կիտրոնի ջուրը։ Լցրեք մնացած տաք ջրի մասը ապակե տարայի մեջ, հետագա օգտագործման համար։
Զգուշացում՝ դուք կարող եք ավելացնել մեղր այդ ըմպելիքին։
Օգտակար հատկություններ՝
Բարձրացնում է իմունային համակարգի մակարդակը։
Պաշտպանում է մրսածությունից։
Հաղորդում է ձեզ անհավանական էներգիա։
Օգնում է մարսողությանը և նյութափոխանակությանը։
Մաքրում բազմաթիվ տոքսիներից։
Կարգավորում է ձեր օրգանիզմի рН-ի մակարդակը։
Մաքրում է մաշկը։
Հաղորդում է թարմություն շնչառությանը։
Օգնում է նիհարել։
Բարձրացնում է տրամադրությունը։
Խոնավացնում է ձեր ավշային համակարգը:
Այս ըմպելիքը օգնում է սկսել էներգիայով լի օր, որպեսզի ցույց տաք աշխարհին, թե դուք իրականում ով եք։ Ձեզ հարկավոր չէ տաքացնել ջուրն ամեն առավոտ։ Դուք կարող եք օգտագործել ըմպելիքը սառը, ինչպես սառը թեյ։ Միևնույն է դրա օգտակար նյութերը մնում են, սակայն համոզվեք, որ այն շատ սառը չէ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն