Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձորում կորած աուտիզմ ունեցող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին գտել են «Լճեր» կոչվող տեղանքում:

«Մասնագետների փոխանցմամբ՝ նման դեպքերում, երբ ջրում խեղդվում է մարդ, երկրորդ կամ երրորդ օրն է ջրի երես դուրս գալիս մարմինը»,-ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի պետ, փոխգնդապետ Վազգեն Թորոսյանը։

Թորոսյանը նշեց` ենթադրում են, որ տնից փախչելու օրն է երեխան ընկել ջուրը և խեղդվել։

«Երեկոյան ժամերին երեխան չէր կարող հասկանալ բարձրություն է, թե ջուր է։ Դա այդպիսի հիվանդություն ունեցողներին բնորոշ է», — ասաց նա։
Նշենք, որ մեզ հետ նախորդ զրույցի ժամանակ Թորոսյանը հայտնել էր, որ երեխան վախենում է ջրից։

Ոստիկանության փոխգնդապետը նաև հավելեց, որ Արթուրին վերջին անգամ հենց այդ նույն տեղանքում են նկատել, որը գտնվում է երեխայի բնակության վայրի հակառակ կողմում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի  06-ին, ժամը 19․00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մարգարյան 1 հասցեից դուրս էր եկել  2006 թվականին ծնված Արթուր Մարտիրոսյանը, որը հիվանդ էր աուտիզմով։

loading...