Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին, բացի անդամ պետությունների ներկայացուցիչներից, մասնակցել են նաև Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակներ՝ քննարկելով այդ երկրների՝ ՀԱՊԿ-ի հետ գործակցության ձևաչափը՝ գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակում:
Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի աղբյուրների՝ Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի ցանկությամբ Աստանա է հրավիրվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Աղբյուր՝ Shantnews.amՆա ոչ միայն ցանկություն է հայտնել մասնակցել գագաթնաժողովին, այլև համաձայնեցրել է իր հանդիպումների օրակարգը կառույցի անդամ որոշ պետությունների ղեկավարների հետ, սակայն երբ Իլհամ Ալիևը մասնակցության մասին ծրագիրը ներկայացրել է պետություններին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեմ է արտահայտվել՝ այդկերպ արգելելով, որ Ալիևը ներկա լինի ՀԱՊԿ գագաթնաժողովին: