Մարդկանց մեծամասնությունը օգտագործում են բամբակե փայտիկները, որպեսզի մաքրեն ականջները։ Սակայն մեզանից քչերը գիտեն, որ այդ փայտիկները ավելի շատ վնաս են բերում, քան օգուտ։

Մասնագետները ասում են, որ եթե դուք օգտագործում եք այդ փայտիկները, ապա դրանք կարող են վնասել ականջները և առաջացնել բորբոքում։

Բժիշկ Գիլլը՝ հայտնի ամերիկացի մանկաբույժ է, ով հաստատում է, որ ընդհանրապես օգտակար չէ ուժով մաքրել ականջները։ Դրա փոխարեն նա առաջարկում է ավելի արդյունավետ և անվտանգ միջոց։

Նա բացատրում է, որ այս մեթոդը պահանջում է բաղադրիչներ, որոնք կան բոլորի խոհանոցներում և շատ պարզ են և արագ։

Գիլլի խոսքերով, առաջինը ինչ պետք է անել, դա փափկեցնել ականջների ծծմբային կուտակումները յուղի միջոցով։ Այնուհետև վերցրեք բամբակի կտոր և թաթախեք այն յուղի մեջ ու քսեք ականջին, սակայն մի սեղմեք ներս։

Այնուհետև ձեզ հարկավոր է գլուխը թափահարել, որպեսզի ականջի մեջ ծծմբային կուտակումը սկսի շարժվել դեպի արտաքին մակերես։ Հենց նույն կերպ, երբ ջուրը լցվում է ձեր ականջի մեջ և դուք ուզում եք այն վերացնել։

3 րոպեից լցրեք մի քանի կաթիլ յուղ ականջի մեջ։

Եթե այս մեթոդը չի բավարարում ձեր պահանջներին, դուք կարող եք ավելացնել քացախ և բժշկական սպիրտ։ Խառնեք դրանք հավասար քանակություններով, իսկ հետո լվացեք ականջը այդ խառնուրդով։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում անհապաղ դիմեք բժշի: Երբեք մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը:

loading...