Գիշերային քրտնարտադրությունը լուրջ անհարմարություն է պատճառում և կարող է վկայել տարբեր խնդիրների մասին: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ եթե խնդիրը քրոնիկական բնույթ է ստանում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:
Դաշտանադադար: Գիշերային քրտնարտադրությունը հաճախ նկատվում է հորմոնալ փոփոխությունների արդյունքում: Դաշտանադադարի ընթացքում կարող են նկատվել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ տրամադրության կտրուկ փոփոխություններ, առատ քրտնարտադրություն, դեպրեսիա:
Տհաճ խնդրից խուսափելու համար հարկավոր է հարմար պայմաններ ստեղծել՝ ջերմաստիճանը պետք է սովորականից ցածր լինի, քնելուց առաջ ցանկալի է սառը լոգանք ընդունել, հագուստ կրել, որը մաշկին շնչելու հնարավորություն է տալիս:
Թթվային ռեֆլյուքս: Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությանը բնորոշ է ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի պարունակության հետհոսքը դեպի կերակրափող, ինչն ուղեկցվում է մի շարք խնդիրներով: Գիշերային ժամերին անհարմարության զգացումն առավել զգալի է դառնում, հիվանդությունը կարող է ուղեկցվել քրտնարտադրությամբ:
Ապնոէ: Քնի ընթացքում շնչառության ժամանակավոր դադարը կարող է ուղեկցվել մի խումբ խնդիրներով: Կարող է նկատվել նաև առատ քրտնարտադրություն, որը լրացուցիչ անհարմարություն է պատճառում մարդուն: Հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից, հրաժարվել ծխախոտից և ալկոհոլային խմիչքից:
Հիպերթիրեոզ: Առատ քրտնարտադրությունը հաճախ է հանդիպում, երբ վահանաձև գեղձը չափից շատ է հորմոններ արտադրում: Խնդրի հայտնաբերման ու բուժումը սկսելու արդյունքում առատ քրտնարտադրությունը սովորաբար անցնում է:
Հիպոգլիկեմիա: Առատ քրտնարտադրությունը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ նվազման հետևանք լինել: Հարկավոր է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Դիմեք մասնագետի օգնությանը:
Տուբերկուլյոզ: Գիշերային քրտնարտադրությունը կարող է տուբերկուլյոզի նախանշաններց մեկը լինել: Տուբերկուլյոզի դեպքում նկատվում են նաև հազ, տենդ, մարմնի քաշի նվազում:
Լիմֆոմա: Օնկոլոգիական հիվանդություն, որը կարող է նաև առատ քրտնարտադրության պատճառ դառնալ: Ուշադրություն դարձրեք մյուս ախտանշաններին՝ ախորժակի կորուստ, քաշի նվազում, հոգնածություն, թուլություն:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ: Հիվանդության զարգացման սկզբնական շրջանում նկատվում են հոգնածություն, ուժեղ գլխացավեր, ցան, առատ քրտնարտադրություն: Հիմնական ախտանշաններից են համարվում նաև լիմֆատիկ հանգույցների բորբոքումը, սարսուռը, քաշի նվազումը:
Դեղամիջոցների ընդունում: Գիշերային քրտնարտադրությունը կարող է դեղամիջոցների կողմնակի ազդեցություն լինել: