Անելով շաբաթվա մեջ ընդամենը 2 պրոցեդուրա, ես ազատվեցի ատամներիս նստվածքից, վերացրեցի ատամնաքարերը և ամբողջովին սպիտակացրեցի ատամներս։
Ատամները մեր օրգանիզմի ամենակարևոր մասն են կազմում։Գեղեցիկ ժպիտը և ամուր ատամները կարևոր են ոչ միայն մեր գեղեցկության համար և այլ նաև մեր օրգանիմզի առողջության համար։
Դրանից բացի, մենք բերանի խոռոչով ենք կուլ տալիս սնունդը և եթե դուք ատամենրի հետ խնդիրներ ունենք, ապա շատ պարզ գործողությունը, ինչպիսին է ծամելը ձեզ համար կլինի շատ ցավոր և բարդ։
Ատամների ամենատարածված խնդիրներից մեկը՝ ատամնաքարերն են։Սկզբից ատամները ստանում են դեղին երանգ, դա ատամների վրա բակտերիաների կուտակման պատճառն է, որոնք կարող են առաջացնել ոչ միայն ատամնաքարեր, այլ նաև գինգիվիտ, կոկորդի ինֆեկցիա և այլն։
Օգտագործեք այս տնական մեթոդը, որը կօգնի ազատվել ատամնաքարերից և ունենալ սպիտակ և գեղեցիկ ժպիտ։
Մի մոռացեք, որ անհրաժեշտ է կանոնավոր կերպով այցելել ստոմատոլոգին, քանի որ ատամնաքարը ատամների հետ կապված ամենավտանգավոր խնդիրը չէ։
Սակայն եթե դուք ճիշտ և կանոնավոր խնամեք ձեր ատամները, ապա ստոմատոլոգներին ձեր այցը կարող է դառնալ պրոֆիլակտիկ։
Ձեզ ենք ներկայացնում մի պարզ միջոց, որը կօգնի այդ հարցում։
Բաղադրիչներ
- 0,5 թեյի գդալ աղ,
- 1 թեյի գդալ սննդի սոդա,
- բերանը ողողելու համար հեղուկ,
- ջրածնի պերօքսիդ,
- ջուր։
Պատրաստումը
Խառնեք աղը սննդի սոդայի հետ, թրջեք ատամի խոզանակը տաք ջրով, որպեսզի խոնավացնեք այն և իջեցրեք խառնուրդի մեջ։ Մաքրեք ատամները 5 րոպեից ոչ պակաս։
Այնուհետև խառնեք հավասար քանակությամբ տաք ջուր և ջրածնի պերօքսիդ և ողողեք բերանը այդ խառնուրդով մի քանի րոպե, որից հետո ողողեք բերանը սառը ջրով։
Օգտագորշեք ատամների թել ատամնաքարը վերացնելու համար և վերջապես ողողեք բերանը հատուկ բերանի համար նախատեսված հեղուկով։
Կրկնեք պրոցեդուրան ընդամենը շաբաթական մի քանի անգամ և արդեն 14 օր հետո դուք կնկատեք փոփոխությունը։
Մի զբաղվեք ինքնաբուժությամբ և խորհրդակցեք բժիշկների հետ։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: