Մարդու իմունային անբավարության վիրուսը (ՄԻԱՎ) հանգեցնում է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ)։ ՄԻԱՎ-ը բացահայտել են դեռևս 1983-ին, և այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել են դրա չորս տեսակները։

ՄԻԱՎ-ը նվազեցնում է զանազան հիվանդությունների տեսակների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության մակարդակը։

Այդ վիրուսով  ախտահարումը տեղի է ունենում վարակակիր մադու կենսաբանական հեղուկները՝ առողջ մարդու արյունատար անոթներ թափանցելու միջոցով։ Արտաքին միջավայրում վիրուսը գրեթե ակնթարթորեն ոչնչանում է,  այնպես որ ՄԻԱՎ-ով վարակը հնարավոր է միայն անմիջական շփման միջոցով։

Դեղորայք՝ ՄԻԱՎ-ի դեմ

Մինչև վերջին ժամանակներս գոյություն չուներ  դեղորայք, որն ի վիճակի կլիներ մարդուն ապաքինել ՄԻԱՎ-ից։ Կային, թերևս, հիվանդության ընթացքը մեղմող պատրաստուկներ, բայց դրանք սոսկ երկարացնում էին ՄԻԱՎ-ի ոչ ակտիվ փուլը՝ ամբողջական ապաքինում չապահովելով։ Միայն վերջերս Երուսաղեմի Հրեական ինստիտուտի գիտնականները ցնցող հայտնագործություն են արել։ Նրանք պնդում են, որ բացահայտել են Gammora անվամբ սպիտակուցը, որը գործնականում կարող է մարդու օրգանիզմից ամբողջովին ոչնչացնել ՄԻԱՎ-ը։

Ներկայումս այդ պատրաստուկը հաջողությամբ անցել է թեստավորման առաջին փուլը։ Արտաքուստ դրանք սովորական դեղահաբեր են, որոնք պարունակում են Gammora սպիտակուց՝ խտացված վիճակում։ Պատրաստուկի արդյունավետությունը ցնցող է․ 97 տոկոս․ ահավասիկ,  վարակակիր օրգանիզմում ՄԻԱՎ-ի արգասավոր ոչնչացման ցուցանիշը։ Նման ցուցանիշների դեռ ոչ մեկին չի հաջողվել։

Անչափ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Gammora-ն կողմնակի ազդեցություններ չունի։ Իսկ դա նշանակում է, որ դեղամիջոցը ներգործելու է բացառապես վիրուսի ոչնչացման ուղղությամբ՝ միևնույն ժամանակ շրջանցելով օրգանիզմի առողջ բջիջները։ Մեծ է հավանականությունը, որ այս պատրաստուկը դեղագործական շուկայում կհայտնվի հաջորդ տարվա ընթացքում։ Ընդ որում արժեքը զգալիորեն ցածր կլինի, քան ՄԻԱՎ-ի դեմ ուղղված մյուս պատրաստուկներինն է եղել մինչև օրս։

Հետազոտողներն այն հույսն ունեն, որ պատրաստուկը շուտով հասանեի կլինի Աֆրիկայի ամենաաղքատ շրջաններում, որտեղ ՄԻԱՎ-ով վարակման մակարդակը աղետալի բարձր է։ Զարմանալի նորություն է, այնպես չէ՞։ Սա նոր հույս է աշխարհի միլիոնավոր մարդկանց համար և նոր փուլ՝ յուրաքանչյուրի կյանքում, ով ի վիճակի կլինի բուժվելու։

Նյութը հրապարակման պատրաստեց Ամենահետաքրքիր բլոգը

loading...