Կույսերը զգացմունքային են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վերահսկում են իրենց զգացմունքները, քանի որ գիտեն, որ չափազանց զգացմունքային են և չեն ցանկանում սուր արձագանքել: Հաճախ կհասկանաք, որ Կույսերին ինչ-որ բան անհանգստացնում է միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն կպայթեն:
Կույսերին թույլ տվեք արտահայտել զգացմունքները, մի հարձակվեք, երբ նրանք կորցնում են իրենց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լսված լինելու կարիք ունեն. դրան հասնելուց հետո միայն Կույսերը կարող են հանգստանալ:
Ասեք այն, ինչ նկատի ունեք, նկատի ունեցեք այն, ինչ ասում են: Կույսերը տանել չեն կարողանում խաղեր, նրանց դուր չի գալիս կռահել՝ ինչ եք զգում: Դա պարզապես խելագարության է հասցնում Կույսերին: Գիտակցության խաղերն ու զգացմունքները թաքցնելը Կույսերը ժամանակի և էներգիայի անիմաստ վատնում են համարում:
Կարգապահությունն ու մաքրությունը կարևոր են Կույսերի համար: Կույսերը չափազանց մաքրասեր են, սիրում են կարգապահություն, չեն կարողանում ապրել քաոսային պայմաններում:Բաց շփումը Կույսերին հասկանալու բանալին է: Միայն թե հիշեք, որ նրանք բավական զգացմունքային են, սիրալիր և քնքուշ եղեք նրանց հետ:
Խրախուսեք Կույսերին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հոգ են տանում մարդկանց մասին, սիրում են իրենց պետքական զգալ, բայց հաճախ են մոռանում իրենց մասին: Կույսերը հազվադեպ են խրախուսում իրենց, այդ պատճառով կարիք ունեն մարդկանց, ովքեր կանեն դա:
Խորաթափանց են, լավ ինտուիցիա ունեն: Կույսերին ճշմարտությունն ասեք, անկեղծ եղեք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գնահատում են վստահությունն ու ազնվությունը, նույնիսկ երբ ազնվությունը ցավ է պատճառում: Կույսերը կարողանում են կարեկցել մարդկանց, նրանց դռները բաց են նույնիսկ ամենաբարդ խնդիրների քննարկման համար: Դժվար է որևէ բան թաքցնել Կույսերից, նույնիսկ երբ փորձում եք պաշտպանել նրանց:
Կույսերը չափազանց նվիրված են, իրենց ամբողջությամբ նվիրում են մտերիմներին: Բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները թույլ չեն տա օգտագործել իրենց: Նրանք ձեզ կջնջեն իրենց կյանքից, հենց հասկանան, որ փոխադարձաբար չեն ստանում այն, ինչ տալիս են:
Կույսերը շատ են աշխատում: Կույսերն աշխատասեր են, ջանասիրաբար աշխատում են մասնագիտական ոլորտում, հարաբերությունների, ինքնակատարելագործման վրա:
Սիրում են անձնական տարածությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շփվող են, սիրում են մարդկանց շրջապատում լինել, բայց նաև անկախ են, սիրում են ամեն բան սեփական ձեռքերով անել: Կույսերին անհրաժեշտ է իրենց և մյուսներին հատկացվող ժամանակի հավասարակշռում: Հենց Կույսերը զգան, որ հոգեբանորեն խեղդում են իրենց, կհեռանան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին իրենց գործերով զբաղվելու ազատություն տվեք, և նրանք ձեզ կհարգեն դրա համար:
Չափազանց շատ են քննադատում իրենց: Կենդանակերպի ոչ մի այլ նշան այնքան քննադատական մոտեցում չունի իր հանդեպ, որքան Կույսերը: Նրանց ստանդարտները շատ բարձր են: Կույսերին սիրող մարդիկ են հարկավոր, ովքեր կհիշեցնեն, որ ոչ ոք իդեալական չէ:
Թույլ մի տվեք Կույսերին մոլորության մեջ գցել ձեզ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կրքոտ են, սեքսուալ: