«Հայկական ժամանակ»-ի լրագրողը հայտնում է, որ քիչ առաջ կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատում են նաեւ Հատուկ քննչական ծառայությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի բողոքը՝ գրավի որոշումը վերացնելու վերաբերյալ: Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց
loading...