Լյուդմիլա Դանիլեչկոն արդեն 56 տարեկան է: Նրան հիպերտոնիա ախտորոշել էին դեռևս 20 տարի առաջ: Սակայն այսօր նա զբաղվում է աերոբիկայով և հանգիստ սուրճ է խմում, իսկ ճնշումը չափող սարքը նվիրել է հարևանուհուն: Պարզ գյուղական բաղադրատոմսի մասին նրան ասել էր դեռ տատիկը:
Հիպերտոնիա կոչվում է արյան հաստատուն բարձր զարկերակային ճնշումը: Սա սրտանոթային համակարգի հիվանդություններից ամենատարածվածն է: 60 տարեկանից բարձր մարդկանցից յուրաքանչյուր 2-րդը տառապում է հիպերտոնիայով:
Ահա ձեզ ենք առաջարկում մի հին դեղամիջոց, որը պարզապես փրկել է այդ կնոջը: Այն, որ սխտորը օգտակար է անոթների համար, շատերը գիտեն: Պարզվում է, սակայն, որ այն պետք է եփել կաթի մեջ:
Առաջին միջոց
- Կաթ — 1 բաժակ,
- Սխտոր – 2 մաքրած գլուխ
Սխտորը ծածկել կաթով, հասցնել եռման աստիճանի և եփել, մինչև սխտորը կփափկի (մոտ 30 րոպե):
Քամել, թողնել՝ զով սենյակում հովանա:
Տաք կաթը ընդունել օրական 3 անգամ 1 ճ/գ-ից:
Երկրորդ միջոց
- 1 լիտր ջրին՝ 5 գլուխ սխտոր
Սխտորը չենք մաքրում, միայն լվանալ փոշուց:
Կաթով կաթսայի մեջ լցնում ենք սխտորը և եփում 15-20 րոպե, թողնում սալօջախին, որ սառչի, ապա քամում:
Ընդունում ենք այս միջոցը օրական 2 անգամ կես բաժակից:
Խմել 2-3 ամիս:
Արդյունքը կզգաք արդեն մի քանի օր անց: Եթե մեկ տարի անց ճնշումը վերադառնա, ապա կրկին պատրաստում ենք այս հրաշագործ ըմպելիքը:
Հիշեք՝ ցանկացած հիվանդության դեպքում նախևառաջ հարկավոր է դիմել բժշկի:
Աղբյուր՝ Blognews.am