Տղամարդկանց գրավող օծանելիքները, նաև թոփ-10 սեքսուալ օծանելիքները:
Սեքսուալ բույրերը կարող են լրիվ տարբեր լինել: Ոմանք քաղցր հոտ են սիրում, ոմանք՝ թարմ ցիտրուսի:
Գրավիչ բույրեր
1. Շիպրային բույրեր
Խիտ կոմպոզիցիաները միշտ վառ արձագանք են ունենում: Խունկը, սանդալը, տոնկայի հատիկները, մուշկի նոտաները դրանց ջերմություն և յուրահատուկ զգայնություն են հաղորդում, որոնք ենթագիտակցական մակարդակում են գործում: Այս բույրերը պարունակում են մոլեկուլներ, որոնք կառուցվածքով նման են տեստոստերոնի մոլեկուլներին:
2. Ծաղկային բույրեր
Տղամարդկանց մեծ մասը կարծում է, որ կանայք և ծաղիկները շատ ընդհանրություններ ունեն: Գարդենիայի, մանուշակի, տուբերոզի, հիրիկի և քաջվարդի նոտաների առկայությունը կանացի օծանելիքում, տղամարդկանց միասնական կարծիքով, միշտ տեղին են: Բայց ծաղկային կոմպոզիցիաների թագուհին վարդն է:
Հարցման համաձայն՝ դրանք տղամարդկանց շատ են դուր գալիս, որովհետև ջերմ և հաճելի հիշողություններ են առաջացնում՝ մանկություն, մոր այգին, գարնան գալուստ, տոներ… Կարող ես նաև համպարի նոտաներով օծանելիք ընտրել:
3. Թարմ բույրեր
Պարզապես ավելի լավ է՝ դրանք ցանել խոնավ մաշկին, իդեալական տարբերակում՝ լոգանքից անմիջապես հետո: Փայլուն, կանաչ, չափավոր քաղցր, հասմիկի և նոր քաղած խոտի ակորդներով, ցիտրուսների և բերգամոտի նոտաներով համեմված օծանելիքը լրիվ տարբեր հնչողություն ունեն յուրաքանչյուր կնոջ դեպքում:
Ուսումնասիրություների համաձայն՝ գործնականում ցանկացած ոչ կպչուն օծանելիք տղամարդկանց շրջանում հաջողության մեծ հնարավորություն ունի:
4. Փոշոտ բույրեր
Բացարձակ մագնիսականություն ունեն: Առավել հաճախ գրավում են վարդագույն պղպեղի, լիլիայի, վանիլի և վետիվերի նոտաներով:
Տղամարդիկ այդպիսի բույրերն անվանում են սեքս սրվակի մեջ:
Փոշոտ բույրերը երբեք ճչացող և կպչուն չեն լինում:
Դրանք տղամարդկանց շրջանում ասոցիացվում են էլեգանտ կանանց հետ:
Թոփ-10 սեքսուալ օծանելիքները
1. Mitsouko՝ Guerlain-ից
Այն պետք է օգտագործել յուրահատուկ դեպքերում, յուրահատուկ տրամադրությամբ: Դրա հնչողությունն աճում է յուրաքանչյուր ակորդի հետ՝ դեղձին հաջորդում է հասմիկը, բերգամոտը, կարճ ժամանակով վարդն է առկայծում, և ամենը լրացնում են համեմունքները՝ վետիվերը, կաղնեմամուռը և խոնավ փայտը:
2. Mimosa & Cardamom՝ Jo Malone-ից
Հիլը, մեղրը և պատկառուկը կանացիության և տտիպ քաղցրության համադրություն են, հատկապես էֆեկտիվ են ցուրտ աշնանը՝ ընդգծելով նրբությունն ու նրբագեղությունը:
3. Black Opium՝ YSL-ից
Սրա հերոսուհին կրքոտ է, դինամիկ, վայրկենաբար ձգող: Սա ծաղկային բուրմունք է սև սուրճի, սպիտակ ծաղիկների նոտաներով, որոնք պատասխանատու են գրավչության համար, և վանիլի, որը բացահայտում է քաղցր զգայնությունը: Օծանելիքը միաժամանակ ռիսկի և քաղցր արգելված պտղի զգացողություն է տալիս:
4. For Her՝ Narciso Rodriguez-ից
Յուրահատուկ բույրը պարուրում է, գրավում և պտտեցնում գլուխը, արտացոլում է գրավելու և գայթակղելու յուրաքանչյուր կնոջ ցանկությունը: Հնարավոր չէ անտարբեր մնալ զգայուն մուշկի, նարնջի ծաղիկների, օսմանտուսի և սաթի համադրության նկատմամբ:
5. Black Orchid՝ Tom Ford-ից
Սկզբում բացահայտվում են ֆրանսիական հասմիկը, սև տրյուֆելը, իլանգ-իլանգը, սև հաղարջը, ցիտրուսային բույրերը: Սև խոլորձի, պաչուլիի, սանդալի համադրությունը բացահայտվում է մուգ շոկոլադով, կնդրուկով, վետիվերով, վանիլով և բալզամով:
6. Coco Mademoiselle՝ Chanel-ից
Նարնջագույն սկզբի փայլող զովությունն արթնացնում է զգայնության բոլոր օրգանները: Պաչուլիի և վետիվերի մաքուր նոտաներն ընդգծում են ամբողջ կոմպոզիցիայի վայելչագեղությունը:
7. Decadence՝ Marc Jacobs-ից
Նուրբ, զով, մետաքսի պես սահուն հիրիկը հոգում ռոմանտիկայի և հավերժական սիրո մասին երազանքներ է ծնում:
8. Miss Dior՝ Dior-ից
Բարձրագույն զգայնություն ունի: Ընդգծված են ծաղկային նոտաները, նուրբ վանիլը զգայնությամբ է լցնում:
9. Dahlia Divin՝ Givenchy-ից
Dahlia Divin-ի հիմքը հնչում է սանդալի տաք, հարուստ և մետաքսե նոտաներով, պաչուլիի տերևների գրավիչ և անուշաբույր ակորդներով, վետիվերի զգայուն նոտաներով:
10. Cuir de Russie՝ Chanel-ից
Այս զգայուն բույրը հյուսված է կենդանական և մուգ բալզամիկի, կնդրուկի, կարմիր գիհի նոտաներով:
Մանդարինի և բերգամոտի մրգային ակորդները կոմպոզիցիային ավելացնում են խստություն, որը հետո տեղը զիջում է վարդի, հասմիկի, իլանգ-իլանգի քնքշանքին:
Աղբյուր՝ Blognews.am