Քարերը լեղապարկից հանելու պրոցեդուրան արել են դեռ հին ժամնակներում՝ շատ ազգեր։ Ներկայումս այս եղանակով քարեր հանելու շատ հետևորդներ կան, որոնք հաջողությամբ կիրառում են այն։
Ինչպես քարերը հանել լեղապարկից՝ տնային պայմաններում
Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Բուժման սկզբին նախորդում է թեթևակի քաղցածության փուլը։ Այդ ժամանակահատվածում լեղապարկում մեծ քանակությամբ խտացված լեղի է կուտակվում։ Դրան հաջորդում է լեղապարկի՝ ուժեղ ներգործող դեղամիջոցի ընդունումը։
Լավ է, եթե քարը փոքր է ու հեշտորեն անցնում է ծորաններով։ Իսկ ի՞նչ անել, եթե քարը մե՞ծ է։ Ցանկացած դեպքում, նախքան բուժումը սկսելը, անհրաժեշտ է լեղապարկի ուլտրաձայնային հետազոտություն անցկացնել և խորհրդակցել բժշկի հետ։Այդ ընթացքում լեղապարկը սկսում է ինտենսիվորեն կրճատվել՝ ամբողջ ուժով լեղին դուրս մղելով դեպի ծորաններ։ Անկեղծ ասած, այս եղանակը ոչ բոլոր դեպքերում է արդյունավետ։
Մենք մեր հերթին ձեզ հաղորդակից ենք դարձնում մաղձը հեռացնող լավագույն ստուգված միջոցի բաղադրատոմսին․
Բաղադրամասերը․
- 2 միջին չափսի բողկ
- 1 կարմիր սոխ
- 1 փունջ սպանախ
- 1 միջին չափսի գազար
Պատրաստումը․
1․Հանգամանորեն լվացեք բոլոր բաղադրամասերը։
2․Բողկը, սոխը, սպանախը և գազարը մանր կտրատեք և բոլորը տեղադրեք հյութաքամիչում։
3․Ստացված հյութը լցրեք բաժակի մեջ։
4․Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել 4 օր շարունակ՝ օրական 2 անգամ․ առավոտյան՝ անոթի վիճակում և ցերեկը՝ ճաշից կես ժամ առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը