Ատամների խնամքի ոլորտում արված հետազոտություննեը ցույց են տվել, որ ուղիղ կապ գոյություն ունի էմալի վրա ֆտորի ազդեցության և կարիեսի առաջացման միջև:
Հետազոտողների կարծիքով, լավագույն տարբերակը, ատամները մաքրելուց հետո բերանը չողողելն է. այդպես ֆտորը ավելի լավ է կուտակվում:
Ֆտորը ատամի մածուկի բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ ատամների մաքրման ժամանակ այն երկար չի մնում էմալի վրա: Այդ պատճառով ցանկալի է, որ այն երկար մնա ատամների վրա ու թողնի իր դրական ազդեցությունը:
Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ատամները ողողելուց կամ քիչ քանակությամբ ջրով ողողում իրականացնել:
Ֆտորի չմաքրված շերտը մի քանի ժամ ատամները պաշտպանում է կարիեսից: Այս տեսակետը կիսում են բոլոր ատամնաբույժները:
Խնամքի նման տարբերակը երեխաներին չի վերաբերվում, քանի որ նրանց կաթնատամները դեռ ձևավորված չեն, իսկ մեծահասակների համար այս մեթոդը շատ արդյունավետ է:
Ատամների առողջության համար խորհուրդ է տրվում ողողումների համար ֆտոր պարունակող հեղուկ օգտագործել:
Հ.Գ. Մեր խորհուրդները ունեն տեղեկատվական բնույթ, իսկ լուրջ խնդիրների և գանգատների դեպքում դիմեք մասնագետների օգնությանը: