Հոդացավը կարող է պայմանավորված լինել վնասվածքով և ազդել հոդերի ջլերի, աճառի և ոսկորների վրա: Կան շատ նշաններ՝ կարմրություն, այտուց, կաղություն, հոդի շարժունության կորուստ, թուլություն:

Կիտրոնը հարուստ է A, C, B1, B6 վիտամիններով, կալիումով, մագնեզիումով, պեկտինով, ֆոսֆորով, կալցիումով: Քչերը գիտեն, որ օգտակար է կիտրոնի ոչ միայն միջուկը, այլև կեղևը:

Կիտրոնի կեղևը հզոր հականեխիչ է, ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք մեղմացնում են նյարդի ցավը և արյունատար անոթները:

Ներկայացնում ենք հոդացավը բուժելու երկու միջոց կիտրոնի կեղևի օգտագործմամբ:Նաև շատ արդյունավետ միջոց է հոդացավը մեղմացնելու համար:

Առաջին՝ անհրաժեշտ է քերել կիտրոնի կեղևը՝ միայն դեղին մասը: Այն քսեք խնդրահարույց մասերին և վիրակապով փաթաթեք: Միջոցը թողեք ազդի մի քանի ժամ:

Երկրորդ դեպքում անհրաժեշտ է՝

  • 2 կիտրոն
  • ձիթապտղի յուղ
  • էվկալիպտի տերևներ

Կիտրոնը մաքրեք, կեղևը դրեք ապակե տարայի մեջ, վրան ամբողջությամբ ձիթապտղի յուղ լցրեք:

Հետո դրեք էվկալիպտի տերևները, տարան փակեք և թողեք թրմվի 2 շաբաթ: Երբ խառնուրդը պատրաստ լինի, թանզիֆը թրջեք դրա մեջ, դրեք խնդրահարույց մասին և վիրակապով ծածկեք:

Լավագույն արդյունքի համար ցանկալի է պրոցեդուրան կատարել ամեն գիշեր քնելուց առաջ, որպեսզի միջոցն ավելի երկար ժամանակ թողնեք, որ ազդի:

Աղբյուր՝ Blognews.am

loading...