Բրիտանացի և ամերիկացի գիտնականները միշտ ուրախացնում են իրենց հետաքրքիր հետազոտություններով և բացահայտումներով։

Այս անգամ նրանք որոշել են հաշվել կանանց միջին տարիքը, որում նրանք գեղեցկության գագաթնակետում են գտնվում։  Մինչև այս հետազոտությունները, բոլորը հաստատում էին, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների գեղեցկությունը աճում է մինչև 30 տարեկանը, իսկ հետո աստիճանաբար նվազում։

Սակայն նոր հետազոտության արդյունքները կարող են ձեզ զարմացնել և միաժամանակ ուրախացնել։ Որպեսզի իմանան, ո՞ր տարիքում է կինն ավելի գրավիչ, ամերիկացի գիտնականները վերլուծել են մեր օրերի ամենագեղեցիկ կանանց տարիքները։

Նրա համար, որպեսզի ստանային այս տվյալները, ուսումնասիրվել են կանայք, ովքեր հայտնվել են  People ամսագրում վերջին 20 տարիներին։ Իհարկե 38 տարեկանը դա միջին տարիքն է։ Օրինակ, ամենագեղեցիկ կանանցից մեկը ճանաչվել է 59-ամյա Շերոն Սթոունը և Միշել Պֆայֆերը, ինչպես նաև 49-ամյա Ջուլիա Ռոբերտսը։Կնոջ համար լավագույն տարիքը։ Պարզվում է, որ մեր օրերի գեղեցկության ոլորտը ոչ միայն գումար ծախսելու ոլորտ է, այլ նաև շատ արդյունավետ և գործող միջոցների և գործընթացների ոլորտ է, որը թույլ է տալիս պահպանել կանացի գեղեցկությունը և երիտասարդությունը։ Համաձայն հետազոտությունների 30-40 տարի առաջ կանանց գեղեցիկ լինելու միջին տարիքը  եղել է 33 տարեկանը։ Այժմ այդ թիվը 38 տարեկանն է։

Այնպես, որ սիրելի կանայք, հարկավոր չէ վախենալ գեղեցկությունը և կանացիությունը տարիների ընթացքում կորցնելու համար։ Չէ որ այժմ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները էլ ավելի են գեղեցկանում տարիքի հետ։  Օրինակ տեսեք համաշխարհային հայտնի դերասանուհիներին կամ մոդելներին։ 35 տարեկանից հետո նրանք սկսել են էլ ավելի լավ տեսք ունենալ։ Եվս մեկ հետաքրքիր փաստ։ Ամենագեղեցիկ կանանց շարքում հայտնվել են ավելի շատ սև մաշկ ունեցող գեղեցկուիները, ավելի քան 30%-ը։ Չկան տգեղ կամ ծեր կանայք, կան պարզապես այնպիսի կանայք, ովքեր դեռ չեն հասկացել իրենց գեղեցկությունը։

Աղբյուր՝ Hayinfo

loading...