«Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման հյուր Արմեն Աշոտյանը անդրադառնալով սոցցանցերում իր հասցեին հնչող անեծքների ու հայհոյանքների թեմաին ասաց.
«Յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է վատ զգա, և ես էլ եմ վատ զգացել: Մեծ է գայթակղությունը հենց տեղում պատասխանելու, բայց այդ մարդիկ չարաշահում են այն փաստը, որ ես հանրային գործիչ եմ ու չեմ կարող իրենց հայհոյանքին տասնապատիկ ավել հայհոյանք գրել: Ես արեշցի տղա եմ. հաստատ էդ բառապաշարին շատ լավ տիրապետում եմ, բայց ֆեյք չունեմ, որ մտնեմ, ասեմ ես ձեր… Հետո սկսեցի հասկանալ, որ սեռապաթոլոգիկ հայհոյանքներ գրող աղջնակները դժբախտ են: Այն մարդը, ով ֆիքսված է այդ պրոբլեմի վրա, դժբախտ է. նա բավարարված չէ: Եթե մարդը միշտ հայհոյանք է տալիս, կամ պատվեր է ստանում դրա համար, և նշանակում է, որ նա հոգին էլ է վաճառել, կամ մեջն այնքան չարություն կա, որ ես սկսում եմ խղճալ այդ մարդկանց: Ինձ հատկապես զվարճացնում է, երբ իմ սանրվածքով մարդիկ իմ նկարի տակ գրում են` այ, քաչալ»:
Աշոտյանի կարծիքով` դժբախտ է այն մարդը, ում կյանքի ամենավառ իրադարձությունը մինչ այժմ Բաղրամյան փողոցի հայտնի գիշերը իր հասցեին հնչեցված հայհոյանքն է, դժբախտ է այն աղջիկը, ով սեռապաթոլոգիկ բնույթի հայհոյանքներ ոչ միայն գիտի, այլև գրում է, դժբախտ է այն տղան, ով առյուծ է կտրում ֆեյսբուքում: