Բաղադրիչներ
- Թխվածքային հիմքի համար՝
- ալյուր — 160 գ
- շաքարավազ — 50 գ
- օսլա (крахмал) եգիպտացորենի — 2 ճ/գ
- աղ — 1/4 թ/գ
- կարագ — 120 գ
- ձվի դեղնուց — 1 հատ
- ջուր — 1-2 ճ/գ (սառը)
- Կարամելային շերտի համար՝
- խտացրած կաթ — 1 բանկա (380-400 գ)
- շաքարավազ — 100 գ
- կարագ — 150 գ
- աղ — 1/4 թ/գ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ կաթնային — 200 գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ — 500 մլ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք թխվածքային հիմքը: Դրա համար բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, օսլան, շաքարավազը, աղը, կտրատված և լավ սառեցված կարագը: Լավ խառնում ենք զանգվածը, ավելացնում ձվի դեղնուցը և կրկին խառնում մինչև յուղոտ փշրանքանման զանգվածի առաջացումը: Անհրաժեշտության դեպքում կարելի է 1 ճ/գ ջուր ավելացնել:
Ջեռոցի ձևամանի (24*26 սմ) հատակին փռում ենք պերգամենտային թուղթ, ապա լցնում ստացված զանգվածը և գդալի օգնությամբ սեղմում այն ձևամանի հատակին:
Տեղափոխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց և թխում 20 րոպե:
Պատրաստում ենք կարամելը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում կարամելային շերտի համար նախատեսված բոլոր բաղադրիչները և տեղափոխում կաթսան միջին կրակի վրա: Խառնելով եփում ենք կարամելը կրակի վրա մինչև նրա պնդանալը, որի ճիշտ աստիճանը որոշում ենք՝ կաթեցնելով 1 կաթիլ կարամելային զանգված սառը ափսեի վրա: Կարամելը պետք է արագ սառչի և վերածվի փափուկ և նուրբ իրիսի:
Կարամելային զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ՝ թխվածքային շերտի վրա: Թողնում ենք՝ կարամելը սառչի:
Ջնարակի պատրաստման համար շոկոլադը մանրացնում ենք, լցնում ամանի մեջ:
Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, տեղափոխում կրակի վրա և եռացնում, ապա տաք վիճակում լցնում ենք շոկոլադի վրա և խառնում մինչև միատարր հարթ ջնարակի ստացումը:
Ջնարակը լցնում ենք կարամելային շերտի վրա, հավասարեցնում նրա ամբողջ տարածքով և տեղափոխում սառնարան 2 ժամով:
Պատրաստի թխվածքաբլիթը կտրատում ենք քառակուսիներով և մատուցում:
Այս բաղադրատոմսով պատրաստված թխվածքաբլիթները ստացվում են անչափ համեղ և նուրբ: Փորձեք պատրաստել մեկ անգամ և, համոզված ենք, Դուք կցանկանաք պատրաստել այն նորից և նորից։
Նյութի աղբյուր՝ cooks.am