Բաղադրիչներ
- կարագ — 150 գ
- ալյուր — 300 գ
- ջուր — 7 ճ/գ
- աղ — 1 պտղունց
- դդմիկ՝ ցուկինի տեսակի — 2 հատ
- գազար — 2 հատ
- քերած պանիր — 150 գ
- ձու — 4 հատ
- կաթ — 300 մլ
- սխտոր — 2 պճեղ
Պատրաստման եղանակը
Սառեցրած կարագը խառնում ենք ալյուրի հետ և սկսում կտրատել մինչև մաքսիմալ մանրանալը, ապա ավելացնում ենք աղը, սառը ջուրը և հունցում խմորը: Այնուհետև տեղադրում ենք խմորը կլոր տապակի մեջ և ձեռքերով սեղմելով տարածում այն տապակի հատակին և պատերին:
Հավասարապես բարակ շերտերով կտրատում ենք գազարը և դդմիկը:
Ապա կտրատված բանջարեղենները տեղադրում ենք տապակի մեջ:
Ձուն թեթևակի հարում ենք կաթի հետ, ավելացնում ճզմած սխտորը: Ստացված սոուսը լցնում ենք բանջարեղենների վրա, ապա վրան շաղ տալիս քերած պանիրը:
Եփում ենք ջեռոցում մոտ 1 ժամ 180 աստիճանում:
Օրիգինալ բանջարեղենային ուտեստ՝ տորթի տեսքով:
Նյութի աղբյուր՝ cooks.am
loading...