Ալոեի զարմանալի հատկությունների մասին շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ այդ բույսի արդյունավետությունը կարելի է մեծացնել:
Բավարար է ալոե վերայի գելին կոկոսի յուղ ավելացնել:
Այս համադրությունը նպաստում է մաշկի փոքր կնճիռներից, պիգմենտային բծերից և զոլերից աստիճանաբար ազատվելուն:
Դեմքի և մարմնի համար գել
Միջոցը նաև բավական արդյունավետ է այրվածքների և սնկային հիվանդությունների դեպքում:
Բաղադրիչները՝
- 100 գ ալոե վերայի հյութի գել
- 100 գ կոկոսի յուղ
- 3-5 կաթիլ եթերայուղ (վանիլ, լավանդա, վարդ)
Պատրաստման եղանակը՝
Խառնիր ալոե վերայի գելը և կոկոսի յուղը, մինչև համասեռ զանգված ստացվի։
Ավելացրու մի քանի կաթիլ եթերայուղ ու նորից խառնիր։
Պատրաստի գելը դիր փոքր ապակե տարայի մեջ: Այն պահիր սառնարանում:
Միջոցը քսիր դեմքիդ և պարանոցիդ ամեն անգամ լոգանքից հետո:
Նյութի աղբյուր՝ xohanoc.am
loading...