Ժողովուրդն ասում է. երբ վառվում է ձախ ականջը, քո մասին բամբասում են, իսկ եթե աջը՝ գովում են: Բայց արդյո՞ք այդպես է: Բժիշկներն այլ բացատրություն ունեն. կարմրած ականջը վկայում է, որ լուրջ հետազոտության կարիք է զգացվում:

Ականջները վառվում են, դա վկայում է՝

  • Ուղեղի ծանրաբեռնված աշխատանքի մասին,
  • Բացասական հույզերի մասին․ ցանկացած սթրես, վախ առաջացնում է հաճախասրտություն: Սիրտը ջանասիրաբար արյուն է մատակարարում:
  • Վախի մասին․ վախի ժամանակ արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, բարձրանում է զարկերակային ճնշումը:
  • Եղանակային անբարենպաստ պայմանների մասին,
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին,
  • Չափազանց նեղ գլխարկի մասին։

Ականջները կարող են կարմրել և այրոցի զգացողություն առաջացնել մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝

  • Հորմոնալ դիսբալանս,
  • Ինֆեկցիա,
  • Հիպերտոնիա,
  • Ցրտահարվածություն,
  • Ալերգիա,
  • Ինսուլտ,
  • Վնասվածք,
  • Լսողական օրգանի տոքսիկ ախտահարում:                                                                                                                                                        Աղբյուր՝ Blognews.am
loading...