Ներկայացնում ենք ճապոնական 35 արտահայտություն, որոնցից հետո կմտորեք ձեր կանքի մասին:
Ճանապարհը զիջիր հիմարներին և խենթերին:
Ամուսինը և կինը պետք է ձեռքի և աչքերի պես լինեն․ երբ ձեռքը ցավում է, աչքերը լաց են լինում, երբ աչքերը լաց են լինում, ձեռքերը սրբում են արցունքները:
Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:Հետ մի պահիր գնացողին, մի վռնդիր եկածին:
Ավելի լավ է լավ մարդու թշնամին լինել, քան վատի ընկերը:
Առանց սովորական մարդկանց մեծեր չեն լինում:
Ով շատ է ուզում վեր բարձրանալ, սանդուղք կհորինի:
Եթե ցանկանա, կինը ժայռի միջով կանցնի:
Արևը չի ճանաչում իրավացիների: Արևը չի ճանաչում սխալների: Արևը փայլում է առանց որևէ մեկին տաքացնելու նպատակի: Իրեն գտածն արևի է նման:
Ծովը մեծ է, որովհետև փոքր գետերից չի զզվում:
Եվ հեռու ճանապարհը մոտիկից է սկսվում:
Ով խմում է, նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում, չգիտի դրա օգտակարության մասին:
Նույնիսկ եթե սուրը պետք լինի կյանքում մեկ անգամ, այն միշտ պետք է կրել:
Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղ չեն տալիս:
Ցավը, ինչպես պատռված զգեստը, պետք է տանը թողնել:
Երբ սեր կա, ջրծաղիկի հետքերը նույնքան գեղեցիկ են, որքան այտերի փոսիկները:
Ոչ ոք չի սայթաքում անկողնում պառկած:
Մեկ բարի խոսքը կարող է 3 ձմռան ամիս տաքացնել:
Եթե խնդիրը կարելի է լուծել, պետք չէ դրա մասին մտահոգվել, եթե այն լուծել չի կարելի, դրա համար անհանգստանալն անօգուտ է:
Երբ ճյուղ ես նկարում, պետք է քամու շնչառությունը լսել:
7 չափիր նախքան մարդուն կասկածելը:
Արա ամենը, ինչ կարող ես, մնացյալում հույսդ ճակատագրի վրա դիր:
Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը:
Տուն, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս:
Հաղթանակը ստանում է նա, ով կես ժամով ավել կդիմանա, քան նրա հակառակորդը:
Լինում է, որ տերևը սուզվում է, իսկ քարը՝ լողում:
Ժպտացող դեմքին ալիք չեն նկարում:
Սառը թեյը և սառը բրինձը տանելի են, բայց սառը հայացքը և սառը խոսքն անտանելի են:
10 տարեկանում՝ հրաշք, 20-ում՝ հանճար, 30-ից հետո՝ սովորական մարդ:
Մտածելով որոշիր, իսկ որոշելուց հետո մի մտածիր:
Հարցնելն ամոթ է մեկ րոպեով, իսկ չիմանալն ամոթ է ամբողջ կյանքի համար:
Կատարյալ ծաղկաման երբեք չի ստացվել վատ վարպետի ձեռքում:
Մի վախեցիր մի քիչ կռանալ, ավելի ուղիղ կուղղվես:
Խորը գետերն անձայն են հոսում:
Եթե ճանապարհ ես ընկել սեփական ցանկությամբ, ապա 1 000 կմ-ը մեկ է թվում:
Աղբյուր՝ blognews.am