Առողջ լինելու համար չափազանց կարևոր է հետևել հավասարակշռված սննդակարգի կանոններին: Այդպիսի սննդակարգն օրգանիզմին կօգնի յուրացնել սննդարար նյութերը՝ վիտամիններ, հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են նորմալ կենսագործունեթյան համար:

Mirkrasoty.life-ի փոխանցմամբ՝ օրգանիզմի համար կարևոր է նաև մաքրման գործընթացը. տոքսինների կուտակումը չի կարող դրական ազդել առողջական վիճակի վրա: Կայքը ներկայացրել է չորամրգերով պատրաստվող թուրմ, որը հնարավորություն կտա առանց օրգանիզմին վնասելու մաքրել աղիները:
Բաղադրիչներ

 
  • 150 գրամ սև սալորի չիր՝ առանց կորիզի
  • 150 գրամ չամիչ
  • 5 բաժակ եռացրած ջուր:

Ինչպես պատրաստել

  • Ջուրը եռացրեք, ավելացրեք սալորն ու չամիչը:
  • Եռացրեք 15 րոպե: Թողեք թրմվի:
  • Ամեն առավոտ քաղցած վիճակում օգտագործեք մի գդալ:

Օրեր անց կզգաք արդյունքը: Այս միջոցը կարող է օգնել նաև փորկապության դեպքում:

loading...