Հնդկաձավար – 100 գ
Խնձոր – 2 հատ
Վարսակի փաթիլներ – 10 գ
Բուսայուղ – 2 ճ/գ
Մեղր – 1 թ/գ
Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
Մածուն – 100 մլ
Աղացած հիլ – 1 պտղունց
Քունջութ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը

Հնդկաձավարն աղալ սրճաղացով և անցկացնել մաղով: Ավելացնել միջին քերիչով քերած խնձորը:
Խառնել զանգվածը մյուս բաղադրիչների հետ՝ մինչև միասեռ դառնալը: Ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե:
Եթե կես ժամ անց խմորը շատ ջրիկանա, ավելացնել հնդկաձավարի ալյուր, իսկ եթե դառնա ավելի չոր, ավելացնել մածուն:
Խմորից գնդեր ձևավորել և տափակեցնել հենց տապակի վրա շարված վիճակում:
Տաքացնել ջեռոցը մինչև 150 աստիճան և թխել թխվածքաբլիթները 30-40 րոպե:

loading...