Այս տարածված խնդիրը հանգեցնում է անտանելի ցավի եւ սահմանափակ շարժունակության:
Իշիասը հիվանդագին վիճակ է մեջքի ստորին հատվածի ցավի զգացումով, որը տեղի է ունենում նյարդերի սեղմման արդյունքում:Ավելի ծանր դեպքերում գոտկասրբոսկրային հատվածում ցավը կարող է առաջացնել թմրություն ազդրերի վերին հատվածում, միզուղիների կամ աղիքների զգայունության կորուստ, ինչպես նաև առաջացնել ստորին վերջույթների աստիճանաբար սաստկացող թուլություն:
Այս երկու վարժությունները կարող են ապահովել զարմանալի արդյունք
1.Պառկած դիրքում ցավացող ոտքը խաչաձև դրեք մյուս ոտքի ծնկի վրա և ծալեք 2 ոտքերն էլ: Այնուհետև զգույշ ձգեք ծունկը դեպի ուսը մարմնի նույն ուղղությամբ: Երբ զգաք գերձգում, պահեք ևս 30 վայրկյան և վերադարձեք մեկնարկային դիրքի:
Կրկնեք 3 անգամ:
Պառկած դիրքում պահեք ոտքերը խաչաձև և ցավացող կողմը քաշեք մարմնի ուղղությամբ՝ պահելով ձախ ծունկը ձախ ձեռքով՝ մյուս կողմից բռնելով կոճից: Դուք պետք է ձգեք ծունկը մյուս ոտքի ուղությամբ ձեր կոճի միջոցով, մինչև կզգաք թեթև ձգում: Ապա պահեք 30 վայրկյան, թողեք և վերադարձեք մեկնարկային դիրք: Կատարեք 3 կրկնումով: