Այն պատրաստելը շատ հեշտ է,բավականին պարզ բաղադրություն ունի,շատ արագ է եփվում և ամենակարևորը շատ համեղ է:
Բաղադրատոմս
Խմոր
- 2-2,5 բաժակ ալյուր
- 3 հատ ձվի դեղնուց
- 12 բաժակ շաքարի փոշի
- 200 գր. կարագ կամ մարգարին
Կրեմ
- 150 գր. կարագ
- 1 հատ խտացրած կաթ
- մի քանի կաթիլ ռոմ
Պատրաստման եղանակ
- Խմոր-խառնում ենք ձվի դեղնուցները,շաքարի փոշին և 200 գ. կարագը:
- Ալյուրին ավելացնել կես տուփ փխրեցուցիչ և խառնել:Ստացվում է 3 հատ խմոր:
- 3 ձվի սպիտակուցները հարել ավելացնելով շաքարավազ:
- Բացել խմորը,վրան քսել հարած սպիտակուցները և լցնել մանր ընկույզներ:Կրկնել նույնը 3 շերտի դեպքում էլ:
- Դնել խմորը 180° ջեռոցի մեջ մինչր բեզեն թեթևակի կկարմրի:
- Հանել և թողնել հովանա
- Կրեմ-150 գ. կարագը և խտացրած կաթը խառնել,վերջում ավելացնել մի քանի կաթիլ ռոմ
- Տորթի դասավորությունը.խմոր-կրեմ-խմոր-կրեմ-խմոր:Վերևի շերտին կրեմ չքսել:
Բարի ախորժակ….
Նյութը հրապարակման պատրաստեց` Haytimes.ru -ն
loading...