Շքամուտքով մի երիտասարդ մայր մանկական սայլակը ձեռքին փորձում էր իջնել աստիճանները, երբ նրա կողքով անցնավ մոտավորապես 30 տարեկան մի տղամարդ (հարևանը)։ Կինը նրա ետևից բղավեց․

— Կներեք․․․!

Տղան շրջվեց և միանգամից պատասխանեց․

 Տիկին ջան նա ձեր երեխան է։ Ինքուրույն իջեցրեք սայլակը կամ խնդրեք, որ ձեզ ձեր ամուսինը օգնի։ Ես պարտավոր չեմ քաշ տալ այդ սայլակը մի քանի հարկ։

Եվ այդ ամենը շատ բորբոքված տոնով։ Տղան ասաց այս նախադասությունը և հեռացավ։

Ես մոտեցա կնոջը, փորձելով օգնել նրան իջեցնել մանկական սայլակը, սակայն նա ժպտաց և ասաց․

— Պետք չէ։

Հետո հեշտությամբ իջեցրեց սայլակը և բացարտեց ամեն ինչ․

— Ես ուզում էի ասեի, որ նրա դրամապանակը ընկել է գետնին, սակայն գիտեք ինչ․․․Թող դրամապանակը մնա այնտեղ, որտեղ ընկած է։

Newsmedia24.ru

loading...