Շատ ուժեղ տեքստ է, որը բառացիորեն «պայթեցրել է» ֆեյսբուքը: Յուրաքանչյուր զույգի խորհուրդ ենք տալիս ընթերցել:

Որքան ճիշտ է ամեն ինչ: Դե, կարդանք:

Ես սովորեցի ապրել կնոջ հետ: Դա այդպես չէ, ինչպես սիրավեպերում են գրում: Օրինակ, ես չգիտեի, որ կնոջ երկար վարսերը ոչ միայն նրա գոտկատեղին հասնող  հազվադեպ գեղեցկություն է, նրա կանացիությունն ու հմայքը: Այլ նաև շնորքով վերաբերմունքը՝ իմ կողմից առաջին հերթին: Ի վերջո, երբ նա կողքիս պառկած է, ես պարտադիր պիտի հիշեմ այն մասին, որ առաջին հերթին պիտի նրա վարսերը մի կողմ տանեմ բարձի վրայից, իսկ հետո նրան ավելի մոտ պառկեմ: Ժամանակի հետ դա սովորություն է դառնում:

Ես չգիտեի, որ եթե նրա տրամադրությունը ընկած է, ապա արագ պետք է գրկել նրան, պարզել, թե ինչ է եղել, իսկ հետո հանգստացնել: Ինձ մոտ դա բացարձակապես այլ կերպ է: Երբ հոգիս տխուր է, ես չեմ սիրում, երբ ինձ հարցնում են այդ մասին, հոգուս մեջ են ներխուժում՝ այդպիսի պահերը ես պիտի ինքս վերապրեմ:

Ես չգիտեի, որ եթե նա երբեք օգնություն չի խնդրում, ապա միշտ սպասում է, թե երբ ես ինքս կառաջարկեմ: «Թո՛ղ, ես ինքս…» : «Այո, ես ինքս էլ կարող եմ… » Ո՛չ, չի կարող: Ավելի ճիշտ սպասում է, թե ես երբ կպնդեմ իմ ասածը: Նրա համար կարևոր է իրեն կին զգալը, իսկ ձի կարող եմ նաև ես լինել: Ի դեպ: Եթե թույլ չտամ նրան վարդերի փնջից ծանր իրեր վերցնել, ապա շատ շուտով կարելի է նկատել, որ նրա մոտ ավելի հազվադեպ է վատ տրամադրություն լինում, իսկ դեմքին ժպիտ՝ ամեն օր:

Ես չգիտեի նաև այն, որ կինը ոչ միայն սիրուհի է, ում հետ կարելի է անկողին, սանհանգույց և խոհանոցի սեղան  կիսել: Նա նաև ընկեր է, ում հարկավոր է ուշադիր լսել: Ընկալել, երբ լսում ես, նույնիսկ այն ժամանակ, երբ նա ուղղակի է խոսում:  Կինը հանելուկ չէ, ամենևին: Եվ յուրաքանչյուր իմ հարցին ես կարող եմ պատասխան ստանալ, եթե գոնե մի քիչ ավելի ուշադիր լինեմ: Նա միշտ ասում է, թե ինչ է իրեն հարկավոր: Միշտ: Տարօրինակ է այն, երբ տղամարդիկ ասում են, որ չգիտեն, թե ինչ է ուզում իրենց կինը: Հավանաբար, նրանք չեն ցանկանում իմանալ դա:

Ես չգիտեի, որ հարաբերությունները ոչ միայն ես եմ, այլ նաև «ես»-ի քառակուսին: Յուրաքանչյուրը պիտի անի իր քայլը, մինչև որ երկուսն էլ կհպվեն շուրթերով: Եթե դու կանգնես տեղում, իսկ մյուսը գալիս է դեպի քեզ, ապա, հավանաբար, դու նրա հետևում կմնաս: Յուրաքանչյուրը իր քայլն է անում: Մեկնարկը անոտի տեղ չէ…

Իսկ մյուսին դեպի անդունդ հրելը՝ դա դեռ ավարտը չէ: Ցանկացած փոսից միշտ էլ հնարավոր է դուրս գալ, կարևորը՝ չմերժել նրա օգնության ձեռքը, ով քեզ հրել է այնտեղ: Իսկ ամուր բռնելով այն՝ չսպասել հարմար պահի, երբ կարելի է ի պատասխան հրել: «Ի պատասխան» և «փոխադարձ» անելը՝ դա նույնն է, ինչ մի բաժակից թույն խմելը: Նույնիսկ, երբ մեկը գիտի կործանող հատկության մասին: Տարրայից հարկավոր է դուրս հանել այն, ինչը սպանում է, իսկ դրա փոխարեն լցնել այն, ինչը հարբեցնում է: Օրինակ, վրեժը, որը ուտեստ է և միայն սառը տեսքով, չի տալիս սպասվող արդյունքը, այլ ընդամենը աֆեկտ: Ինչպես, օրինակ, ձեռքերի նրբությունը՝ դրանից ավելի ուժեղ  ես հարբում, քան ցանկացած գերազանց գինուց: Նրբությունը, որպես ուտեստ, խորհուրդ եմ տալիս մատուցել «ի պատասխան»: Սակայն միայն տաք տեսքով:

Ես չգիտեի, որ զգացողությունները գտնվում են ոչ թե  փորի ներքևի հատվածում, այլ մատների ծայրերին, որոնցով դու նրան դիպչում ես: Եվ եթե տավիղը նվագեց, ապա դա քո գործիքն է: Չէ որ մատները հնարավոր չէ կարգավորել: Դուք կամ ունես տաղանդ, կամ ոչ…

Աղբյուր՝ Arajin info

loading...