Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում տուրիզմի եւ մշակույթի նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ ելույթով է հանդես եկել։
Ինչպես տեղեկանում ենք «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պաշտոնական էջից, Կարո Փայլանը պատմել է, որ դպրոցական ժամանակ երբ էքսկուրսիա էի մասնակցել «Դոլմաբահչեի» պալատում, էքսկուրսավարը նշել էր, թե պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ։
«Այնուհետ ես դպրոցում տեղեկացա, որ «Դոլմաբահչեի» պալատը հայ հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանն է կառուցել։ Ստամբուլի շատ վայրերում Պալյանների կառուցած գեղեցիկ շենքեր կան։ Ինչո՞ւ եք հրաժարվում նշել, ո դրանք հայ է կառուցել»,–նշել է Կարո Փայլանը։
Նշենք, որ 19–րդ դարի երկրորդ եկսերին Կարապետ Պալյանի կողմից կառուցված «Դոլմաբահչեի» պալատը հանդիսանում է Եվրոպայի գեղեցիկ պալատներից մեկը։
Աղբյուր՝ news.am