Շատ հիվանդություններ մենք «ժառանգություն ենք ստանում» ծնողներից, ընդ որում՝ մոր առողջությունը հաճախ որոշիչ դեր է խաղում՝ որքանով է մեծ այս կամ այն հիվանդության զարգացման հավանականությունը:

Օստեոպարոզ: Այս հիվանդությունը զարգանում է տարիքի մեծացմանը զուգընթաց. դրան առավել հաճախ հակված են կանայք: Հետազոտություններն ապացուցել են գենետիկ նախատրամադրվածության գործոնը հիվանդության զարգացման դեպքում: Ուշադիր եղեք դաշտանադադարի ընթացքում, այս շրջանում կանայք մեծ քանակով կալցիում են կորցնում, ոսկորներն առավել խոցելի են դառնում:

Մաշկի երիտասարդություն: Մաշկի ծերացումը, կնճիռների առաջացումը կախված են ոչ միայն խնամքից, այլև ժառանգականությունից: Տարիքը, որի ընթացքում մաշկը սկսում է կորցնել կոլագենը, առաջանում են կնճիռները, կանայք «ժառանգում» են մորից:Հակում դեպրեսիայի: Կանանց շրջանում դեպրեսիա երկու անգամ ավելի շատ է ախտորոշվում: Այն կարող է նաև քրոնիկ դառնալ: Հարվարդի համալսարանի փորձագետները կարծում են, որ դեպրեսիան նաև պայմանավորված է ժառանգականությամբ:

Աչքերի հիվանդություններ: Կանայք առավել հակված են գլաուկոմայի առաջացմանը, տեսողության վատացմանը: Եթե ձեր մայրը տառապել է գլաուկոմա հիվանդությամբ, հարկավոր է առավել հաճախ դիմել մասնագետի օգնությանը՝ առկայության դեպքում խնդիրը ժամանակին հայտնաբերելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:

Միգրեն: Միգրենի զարգացման վրա ազդում են մի շարք գործոններ, բայց ժառանգականությունը որոշիչ գործոններից մեկն է: Միգրենի պատճառ կարող են դառնալ գլխուղեղի անոթների աշխատանքի առանձնահատկությունները, որոնք մեծամասամբ կախված են ժառանգականությունից:

Ալցհեյմերի հիվանդություն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժառանգական գործոնները մեծացնում են այս հիվանդության զարգացման հավանականությունը:

Սրտի հիվանդություններ և դիաբետ: Կանանց շրջանում մահացության ամենատարածված պատճառներից են սրտի հիվանդություններն ու երկրորդ տիպի շաքարային դիաբետը, ընդ որում՝ այս հիվանդությունների զարգացումը կարող է պայմանավորված լինել ժառանգական գործոններով:

Հետծննդաբերական դեպրեսիա: Այո՛, այս խնդիրը ևս կարող է փոխանցվել ժառանգաբար: Եթե խնդիրը նկատվել է մայրիկի մոտ, հղիության շրջանում և դրանից հետո հարկավոր է հետևել հոգեկան առողջությանը:

Կաթնագեղձերի և ձվարանների քաղցկեղ: Հարկավոր է իսկապես ուշադիր լինել առողջությանը, եթե առկա է գենետիկ նախատրամադրվածություն:

loading...