Գիտե՞ք արդյոք, որ դեղաբույսերի օգտագործումը կարող է օգնել ձեզ բուժել շնչառական հիվանդությունները։
Դեղաբույսերը կարող են ակնթարթորեն վերացնել խցանված քթերը։ Այդ ամենը տեղի է ունենում նրա հզոր բույրի շնորհիվ, այդպիսով, վերացնելով ինֆեկցիան կամ շնչառական հիվանդությունները։
Այս անգամ կներկայացնենք մի դեղաբույս, որը շատ է օգտագործվում թեյերի կամ ուտեստներ պարտաստելու մեջ։
Այս բույսը հաղորդում է ուտեստին կամ ըմպելիքին յուրահատուկ համ և հոտ։ Իհարկե խոսքը Էվկալիպտի (նվենիի) մասին է։
Էվկալիպտը հրաշալի օգնում է բուժել ռինիտը, սինուսիտը և այլ շնչառական համակարգի ինֆեկցիաները։ Մենք կարող ենք օգտվել այս բույսի բուժիչ հատկություններից՝ օգտագործելով այն թեյի, օշարակի և սփրեյի օգնությամբ։
Իսկ էվկալիպտի յուղը, բացի նշված հիվանդություններից պայքարում է նաև մկանների և հոդերի ցավերի դեմ։
Սինուսիտը, որը համարվում է իսկական սարսափ շատ մարդկանց համար, կարելի է բուժել էվկալիպտի շնորհիվ, քանի որ այն թուլացնում է և ընդլայնում է բրոնխների և թոքերի մկանները։
Դրա շնորհիվ շնչելը ավելի հեշտ է դառնում, իսկ թթվածինը հասնում է արյուն, ներթափանցում է թոքերի և մարմնի մյուս մասերի մեջ։
Մեր տատիկները օգտագործել են էվկալիպտը մրսածության և գրիպի դեմ պայքարելու համար, քանի որ այն օգնում է շնչուղիներին թուլանալ։
Էվկալիպտը նաև օգնում է՝
վերացնել անհանգստությունը,
բարձրացնում է արյան ճնշումը,
պայքարել հերպեսի դեմ,
պայքարել թոքախտի դեմ,
բուժում է բրոնխիտը,
պայքարում է ռինիտի և սինուսիտի դեմ:
Այս ամենը նրա ախտահանիչ և հակավիրուսային միջոցների շնորհիվ է։
Դուք կարող եք օգտագործել այն հետևյալ կերպ՝
Էվկալիպտի առավելություններից օգտվելու համար, ձեզ հարկավոր է ցնցուղից կախել այն։
Բույսը հարկավոր է ամուր կապել ցնցուղից այնպես, որ գոլորշին դիպչի բույսին։ Այդպիսով դուք խթանում եք էվկալիպտի յուղի ազատությանը։
Երբ տաք լոգանք ենք ընդունում, բույսը արտադրում է յուղ, որն էլ խառնվում է գոլորշու հետ։
Այդ թերապևտիկ վաննան կօգնի թոքերի մաքրմանը և կթեթևացնի հազը։