Ինձ համար անհավանական  այս պատմությունը տեղի ունեցավ ձմռանը: Ցուրտ երեկո էր, երկնքում աստղեր էին երևում: Ամուսնուս հետ հերթական անգամ վիճեցինք՝ ինչպես միշտ ինչ-որ հիմարության պատճառով: Հագնվեցի և դուրս եկա տնից, որպեսզի մի փոքր ցրվեմ: Թույլ ձյուն էր գալիս, ես դանդաղ քայլերով հասա մինչև մոտակա հիպերմարկետը:

Խանութում նույնիսկ չգիտեի, թե ինչի համար եմ եկել: Շրջելով խանութում՝ մտովի վերադառնում էի ամուսնուս հետ վեճին: Այնտեղ այնքան շատ մարդ կար, ամեն մեկը ինչ-որ բան էր ընտրում ապրանքների մեծ տեսականուց: Ես այդ ամենին լուռ հետևում էի:

Եվ հանկարծ ինձ մոտ է վազում մոտ 5 տարեկան աղջնակ: Նրա շեկ մազերը գեղեցիկ հյուսված էին, երևում էր, որ մայրիկը ջանացել է: Աղջիկը խնդրեց, որ իրեն գրկեմ: Ես նրան չհասկացա և նայեցի շուրջս՝ փորձելով գտնել նրա ծնողներին: Ես կարծեցի, որ նա մոլորվել է:

Սակայն դա այդպես չէր. ծնողները նստած էին սրճարանում և հետևում էին դստերը: Կարծում եմ, նրանք գիտեին, որ իրենց աղջիկը սիրում է նմանատիպ արարքները և գլխով տվեցին համաձայնություն, որ շփվեմ երեխայի հետ: Ես բարձրացրեցի  աղջնակին և նա ամուր գրկեց ինձ:

Ես շատ զարմացա դրանից, երեխան նկատեց  և ասաց. «Դու շատ տխուր էիր, ես ուզում էի, որ դու ժպտաս:»

Այդ խոսքերից ես շատ հուզվեցի, դեմքիս ժպիտ եկավ: Ես նրան համբուրեցի և շշնջացի. «Շնորհակալ եմ»: Այլևս նեղսրտված չէի ամուսնուցս, տրամադրությունս բարձրացել էր: Ցանկացա շուտ վազեմ տուն և հաշտվեմ նրա հետ:

Ես տպավորված եկա տուն և պատմեցի ամուսնուս: Այդ երեկոն կարծես հեքիաթային լիներ: Ես այնքան շնորհակալ եմ և ամուսնուս, և այն աղջնակին, և Աստծուն, ով մեզ բոլորիս օգնել է հանդիպել:

Ձեզ նույնպես ցանկանում եմ տածել նմանատիպ մի բան:

Աղբյուր՝ Առաջին ինֆո

loading...