1. Դուք ազատ եք ձեր այն բառերի, մտքերի ու գործողությունների մեջ, որոնք կարող են հակասել այն բանին, թե ինչ են ասում, մտածում ու անում ձեր, այսպես կոչված, ընկերները: Դուք ձեր սկզբունքներն ու արժեքներն ունեք: Ձեր գիտակցությունը սահմանափակ չէ, և դուք միշտ ասելու բան ունեք: Դուք ուրիշների պես չեք մտածում, բայց ձեզ այլոց կարծիքը չի հետաքրքրում:

2. Դուք ձևական հարաբերությունների կամ անօգուտ խոսակցությունների համար ժամանակ չունեք: Դուք չեք հետաքրքրվում ինչ-որ բանով, որովհետև բոլորն են դրանով հետաքրքրվում: Այդ պատճառով էլ դուք շատ ժամանակ եք անցկացնում միայնության մեջ:

Ձեզ չեն հուզում մոդայի կամ երաժշտության մեջ վերջին տրենդները: Դուք ոչ նյութական արժեքներն եք գնահատում: Դուք չեք վախենում ինչ-որ կարևոր բան բաց թողնել: Դուք գոհ եք այն ամենից, ինչ անում եք ինքներդ:

3. Դուք կարողանում եք մարդկանց ճանաչել իրենց սոցիալական դիմակի տակ: Դրա համար էլ ձեզ հեռու եք պահում նրանցից, ովքեր չարժեն, որ դուք նրանց վրա վատնեք ձեր թանկագին ժամանակը: Խոսքը նրանց մասին է, ովքեր փորձում են պտտվել որոշակի մարդկանց կողքին, որպեսզի ավելի ճանաչված լինեն կամ պարզապես լավ զգան իրենց:

4. Դուք քիչ եք խոսում, բայց շատ եք լսում, քանի որ հաճախ պարզապես նստում ու հետևում եք այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շրջապատում՝ անընդհատ գրառումներ սոցցանցերում, միմյանց նկատմամբ շարունակական քծնանքի դրսևորում, դավաճանություններ, անհարգալից վարք: Եվ դա վանում է ձեզ, քանի որ դուք ավելի հասուն մարդ եք: Ձեր կյանքը դրանից շատ ավելի բարձր է, շատ-շատ ավելի բարձր:

5. Դուք ողջ այդ ցուցադրության մեջ մասնակցություն չունեք: Դուք գերադասում եք տանը ձեր քրոջ հետ ֆիլմ դիտել, քան ընկերուհիների հետ ակումբ գնալ: Դուք ձեզ պաշտպանում եք ավելորդ բացասական էմոցիաներից, որոնք, դուք վստահ եք, որ կլինեն, եթե գնաք այս կամ այն տեղը: Դուք անում եք այն, ինչ ձեզ դուր է գալիս:

6. Դուք չպետք է ինչ-որ մեկին ապացուցեք, թե ով եք դուք: Դուք երջանիկ եք ինքներդ ձեզ հետ: Դուք անկախ եք ու ուժեղ: Դուք ուրիշների վրա հույս չեք դնում: Դուք ինքնաբավ եք: Դուք Ինստագրամի լայքերի քանակի կարիքը չունեք հաճախակի ժպտալու համար: Դուք չպետք է պայքարեք, որ ձեզ ընդունեն:

7. Դուք արդեն հասկացել եք, թե ովքեր են ձեր լավագույն ընկերները: Այդ պատճառով էլ դուք կարիք չունեք նոր ընկերներ փնտրելու: Դուք գիտեք, թե ում համար եք իսկապես կարևոր, և դուք շատ զգուշորեն եք ձեր կյանք թողնում նոր մարդկանց: Դա կարող է լինել սոսկ այն մարդը, ով մտածում, խոսում ու գործում է ճիշտ ձեզ պես:

8. Դուք մեծ նպատակներ ունեք և ժամանակ չունեք մանրուքներով զբաղվելու: Մինչդեռ մեկը պլանավորում է իր հանգստյան օրերը, դուք ձեր կյանքն եք պլանավորում: Դուք ձեր ժամանակը ծախսում եք ձեր անձնական աճի ու զարգացման վրա: Եվ դուք չեք սպասում, որ ուրիշները ձեզ հասկանան: Հետո նրանք ինքներն ամեն ինչ կտեսնեն:

Աղբյուր

loading...